Basic information
Number
N 199
Type
Որոշում
Act type
Исходный акт (-28.10.1993)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.04.1993
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
28.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 1993 թ. N 199

Քաղ. Երևան

 

ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հացահատիկի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների գների բարձրացման առնչությամբ և արտադրության վնասաբերության կանխման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1993 թվականի մայիսի 1-ից գործողության մեջ մտցնել`

հացի մանրածախ գին` 1 կգ 60 ռուբլի, ալյուրի մանրածախ գին` 1 կգ 50 ռուբլի, ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը, ընդ որում, յուրաքանչյուր 1 կգ հացի կամ 1 կգ ալյուրի իրացումից 20 ռուբլի վճարել բյուջեին.

ներքաղաքային տրանսպորտով (ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագին` յուրաքանչյուր անձից 10 ռուբլի:

Սահմանել, որ հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու փոխադրումը մինչև սպառողը կատարվում են մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1993 թվականի մայիսի 1-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգը.

բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և դրանով ապահովել բոլոր սպառող ձեռնարկությունների և կազմակերպություններին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 18-ի «Ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 630 որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 23-ի «Գների և սակագների փոփոխման մասին» N 16 որոշման 2-րդ կետը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
28.10.1993, N 549 28.10.1993, N 199
Changed acts
Changing Act Corresponding incorporation