Գլխավոր տեղեկություն
Номер
ՆԿ-153-Ն
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (20.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.10/50(574) Հոդ.1029
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
27.09.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.09.2007
Дата вступления в силу
20.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ՆԿ-95-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետից հանել «(ամուսին, կին, երեխաներ)» բառերը,

2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը,

3) 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր» բառերը,

4) կարգադրությամբ հաստատված հավելվածից հանել «ՀՀ Նախագահի առաջին օգնական» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. սեպտեմբերի 27
Երևան
ՆԿ-153-Ն