Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-95-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (25.07.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.07.24/40(980) Հոդ.723
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.06.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.07.2013
Дата вступления в силу
25.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2013 թվականի հունիսի 20-ին

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայողների ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում պահպանվում են նրանց դրամական և նյութական բավարարումները:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի 2-րդ կետը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի,» բառերով.

2) 2-րդ մասի «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարած» բառերը փոխարինել «եկամտային հարկ վճարած» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «սոցիալական վճարներ կատարած» բառերը փոխարինել «եկամտային հարկ վճարած» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «սկսած երկրորդ աշխատանքային օրվանից» բառերը փոխարինել «ընդհանուր հիմունքներով» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «չափի» բառից հետո լրացնել «և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի» բառերով.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով:

Ընդ որում, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եկամտային հարկ վճարելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտում հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը:».

4) 6-րդ մասի 2-րդ կետի «կատարել է ամսական նվազագույն սոցիալական վճարներ» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով վճարել է եկամտային հարկ» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի երկրորդ պարբերության «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.

2) 1-ին մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկը բավարար չէ նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուի կողմից հարկային մարմին ներկայացրած տեղեկանքի հիման վրա հարկային մարմնի հաստատած տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:».

3) 1-ին մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը:»:

 

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «և սոցիալական վճարների գծով ունեցած» բառերը, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

 

«5. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը, բացի ժամանակավոր անաշխատունակության թերթիկից, ներկայացնում է աշխատանքային պայմանագիրը (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը), ինչպես նաև գործատուի տված տեղեկանքը, որտեղ նշվում են`

1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները.

2) տվյալ կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածը.

3) հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վճարված եկամուտը՝ ըստ ամիսների.

4) առաջին աշխատանքային օրվան հաջորդող երեք աշխատանքային օրերի համար գործատուի միջոցների հաշվին վճարված (հաշվարկված) ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.

5) վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ լինելու (աշխատանքի չներկայանալու) ժամանակահատվածը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:»:

 

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 1-ին կետի «սոցիալական վճարների» բառերը փոխարինել «եկամտային հարկի» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վճարելու համար գործատուի կատարած ծախսը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2013 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվարկային ժամանակահատվածի 2012 թվականի ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող ամիսների)` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ հանդիսացող եկամուտ է համարվում այդ ամիսների` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը:

2013 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ 2012 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության նպաստը ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նշանակվում և վճարվում է 2013 թվականին՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ է համարվում այդ տարիների սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը (բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի): Այս դեպքում Օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը:

Եթե ժամանակավոր անաշխատունակությունը առաջացել է 2012 թվականին, ապա 2013 թվականին ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելիս (վճարելիս) Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ մասով սահմանված ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափին ավելացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունը:

2013 թվականին առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությամբ նշված վարձու աշխատողը նպաստը նշանակելու և հաշվարկելու համար ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանքը 2012 թվականի համար վճարած պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտահարկի չափերի մասին:

 

Հայաստանի Հանրապետության

 Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 13

Երևան

ՀՕ-95-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան