Գլխավոր տեղեկություն
Номер
ՆԿ-68-Ն
Տիպ
Կարգադրություն
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.07.2007-25.10.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.05.04/26(398) Հոդ.431
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
28.03.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.03.2007
Дата вступления в силу
05.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և 10-րդ հոդվածը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-1316-Ն կարգադրությունը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. մարտի 28
Երևան
ՆԿ-68-Ն

 

 

Հավելված
ՀՀ Նախագահի
2007 թ. մարտի 28-ի
ՆԿ-68-Ն կարգադրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի անձնագիր N 1

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի անձնագիր N 2

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնի անձնագիր N 3

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնի անձնագիր N 4

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետի պաշտոնի անձնագիր N 5

(տողը հանվել է 21.06.07 ՆԿ-107-Ն)

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 61

(տողը հանվել է 21.06.07 ՆԿ-107-Ն)

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 71

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնի անձնագիր N 8

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչության պետի պաշտոնի անձնագիր N 9:

(հավելվածը լրաց., փոփ. 21.06.07 ՆԿ-107-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Գևորգյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.10.2007, ՆԿ-159-Ն 25.10.2007, ՆԿ-68-Ն
21.06.2007, ՆԿ-107-Ն 03.07.2007, ՆԿ-68-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան