ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մշակելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
3. Հաստատել ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:
4. Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2005 թ. դեկտեմբերի 15 |
Հավելված 1 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Մհեր ՇԱՀԳԵԼԴՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Սամվել ՆԻԿՈՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Հրայր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Գուրգեն ԱՐՍԵՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք, համաձայնությամբ) |
Գառնիկ ԻՍԱՂՈՒԼՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական |
Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ |
Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Պավել ՍԱՖԱՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Գագիկ ԳԱԳՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ |
Արծվիկ ՄԻՆԱՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Հայկ ԴԱՐԲԻՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ |
Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ |
Աշոտ ԱԲՈՎՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ |
Սիմոն ՊԱՊՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ |
Սամվել ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Արեգ ԳԱԼՍՏՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ |
Արա ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Գագիկ ԳՅՈՒՐՋՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Վաչե ՏԵՐՏԵՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Հրանտ ԲԵԳԼԱՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Ռուզաննա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ |
Արարատ ՄԱՀՏԵՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ |
Էմիլ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի տեղակալ |
Հայկ ՔՈԹԱՆՋՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական (հանձնաժողովի քարտուղար): |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թումանյան |
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մշակելու նպատակով կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում, ինչպես նաև ամփոփում և լրամշակում է այդ մարմիններից ստացված դիտողություններն ու առաջարկությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ազգային անվտանգության ոլորտի հիմնարար փաստաթղթերին և սույն կարգին համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրն է ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակումը:
4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները`
- կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ քննարկումներ,
- հաշվի առնելով ստացված դիտողությունները և առաջարկությունները` կազմակերպում է ազգային անվտանգության ռազմավարության նախագծի լրամշակումը և ամփոփումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն է:
6. Հանձնաժողովի նախագահը`
- ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,
- կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում,
- ամփոփում և լրամշակում է ազգային ռազմավարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և հասարակական-քաղաքական կազմակերպություններից ստացված առարկությունները, առաջարկություններն ու դիտողությունները,
- հաստատում է հանձնաժողովի գործունեության հետ առնչվող փորձագետների և փորձագիտական հաստատությունների (կազմակերպությունների) կազմը և գործունեության կարգը,
- նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,
- հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:
Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:
7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:
8. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:
9. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը:
10. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
12. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում վերջինիս անբաժանելի մասը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|