Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-55-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (01.01.2014-01.07.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.06.07/30(970) Հոդ.556
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
02.05.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.06.2013
Дата вступления в силу
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 

«4. Արդարադատության ակադեմիան ավարտած դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը իր դիմումը ներկայացնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անկախ թափուր հաստիքների առկայությունից, ներգրավվում է առնվազն առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրին համապատասխանող իրավաբանական բնույթի աշխատանքի դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում կամ իր համաձայնությամբ՝ դատական դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:»:

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունը «ուղարկել» բառից հետո լրացնել «լրացուցիչ» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը «պարբերականությամբ» բառից հետո լրացնել «՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերով.

2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններում ուսումնառություն անցած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 3

Երևան

ՀՕ-55-Ն