ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին
«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «բանկերում» և 4-րդ մասը «հաշվից» բառերից հետո լրացնել «(եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է գանձապետարանի կողմից վարվող հետևյալ ենթահաշիվները`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ենթահաշիվները.
բ) Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների միջոցների ենթահաշիվները.
գ) պետական և համայնքների արտաբյուջետային միջոցների ենթահաշիվները (այդ թվում` ավանդային).
դ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բանկային սպասարկման համար ենթահաշիվները.
ե) ծրագրեր իրականացնող գրասենյակների (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) բանկային սպասարկման համար ենթահաշիվները:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Գանձապետական միասնական հաշվի հետևյալ ենթահաշիվները տնօրինում է լիազոր մարմինը`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ըստ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների չբաշխված միջոցների ենթահաշիվները.
բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները.
գ) լիազոր մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման նպատակով բացված արտաբյուջետային ավանդային ենթահաշիվները:».
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Գանձապետական միասնական հաշվի ենթահաշիվներից`
ա) պետական մարմինները տնօրինում են`
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,
- պետական հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.
բ) տեղական ինքնակառավարման մարմինները տնօրինում են`
- համայնքների բյուջեների միջոցների այն ենթահաշիվները, որոնց համար այդ մարմինները հանդիսանում են բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ,
- համայնքային հիմնարկների անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) ենթահաշիվները.
գ) պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
դ) ծրագրեր իրականացնող գրասենյակները (անկախ դրանց կազմակերպաիրավական տեսակից) տնօրինում են այդ ծրագրերի իրականացման նպատակով նշված գրասենյակների բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2013 թ. մայիսի 25 Երևան ՀՕ-46-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|