ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանամերձ և բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձրլեռնային» բառերով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ կետում «ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ, ինչպես նաև բարձրլեռնային» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. մայիսի 21 Երևան ՀՕ-39-Ն |