Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-5-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (23.03.2013-20.11.2019)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.03.13/14(954) Հոդ.172
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.02.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.02.2013
Дата вступления в силу
23.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի փետրվարի 5-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերում.».

2) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը «Պետական» բառից հետո լրացնել «և համայնքային» բառերով.

2) 1-ին մասի «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների պաշտոնների)» բառերը փոխարինել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոնների)» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Համայնքային պաշտոններն են Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի, Հայաստանի Հանրապետության համայնքների ավագանիների անդամների, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնները։».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ մասով.

«14. Համայնքային ծառայության պաշտոնը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն է, որն զբաղեցնելու առանձնահատկությունները սահմանվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «պաշտոն» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաև համայնքային ծառայության» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «բաժնեմաս» բառը փոխարինել «մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ)» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը «աշխատանքից» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 25
Երևան

ՀՕ-5-Ն