Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-265-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (29.12.2012-29.12.2013)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.39
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2010
Дата вступления в силу
09.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

 

1) 2-րդ կետի «ա» ենթակետի «(պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները, բացառությամբ» բառերը փոխարինել «(պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած) կազմակերպությունները և պայմանագրային ներդրումային ֆոնդերը, բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Ներդրումային ֆոնդի` որպես հարկատուի հետ կապված սույն օրենքով նախատեսված բոլոր հարաբերություններում նրա փոխարեն հանդես է գալիս տվյալ ներդրումային ֆոնդի կառավարիչը` այդ ներդրումային ֆոնդի հաշվին:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը «տարբերությունն է» բառերից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդերի համար` նրա զուտ ակտիվները: Հարկվող շահույթի որոշման համար ներդրումային ֆոնդի զուտ ակտիվների հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով ֆինանսական ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ: Ընդ որում, սույն օրենքի իմաստով ներդրումային ֆոնդի զուտ ակտիվներից չեն նվազեցվում իր մասնակիցներին ներդրումային ֆոնդի ակտիվներից շահաբաժնի կամ նման այլ ձևով կատարված բաշխումների գումարները» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող միջոցները (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից):»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում`

 

1) «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իա» ենթակետով.

«իա) գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումները:»:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

 

«զ) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը:»:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետում`

 

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ.1» ենթակետով.

«զ.1) գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումների` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 5 տոկոսը գերազանցող մասը.».

բ) «է» ենթակետի «ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների դիմաց» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների դիմաց» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով.

 

«Հոդված 22.1.

Ներդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված կորուստները և այլ նվազեցումները

 

1. Ներդրումային ֆոնդերի մասնակիցների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ներդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված կորուստները և սույն օրենքով նախատեսված այլ նվազեցումները:»:

 

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետը «սոցիալական ապահովության» բառերից հետո լրացնել «, գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումների» բառերով, իսկ 4-րդ կետը «սոցիալական ապահովություն,» բառերից հետո լրացնել «գործատուի կողմից վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումներ,» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետը «դրույքաչափով» բառից հետո լրացնել «, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների նկատմամբ 0.01 տոկոս դրույքաչափով» բառերով:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.4-րդ հոդվածով.

 

«Հոդված 36.4.

Երաշխիքային ֆոնդի եկամուտները

 

1. Շահութահարկի վճարումից ազատվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Երաշխիքային ֆոնդը` հետևյալ եկամուտների մասով.

ա. կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարված պարբերական և միանվագ երաշխիքային վճարների.

բ. Երաշխիքային ֆոնդի կողմից մասնակիցներին հատուցված և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա դրանցից ստացված գումարների.

գ. կատարված ներդրումներից ստացված եկամուտների:»:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով.

 

«Հոդված 38.1.

Վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումները

 

1. Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար հարկատուի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 2.5 տոկոսի չափով: Սույն հոդվածով սահմանված նվազեցումը, սույն օրենքի 16-րդ հոդվածի «զ.1» կետով սահմանված նվազեցման թույլատրելի չափի հետ չպետք է գերազանցի գործատուի կատարած` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների 7.5 տոկոսը:»:

 

Հոդված 12. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

 

«10. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ներդրումային ֆոնդերի վրա:»:

 

Հոդված 13. Օրենքի 47.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

 

«7. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ներդրումային ֆոնդերի վրա:»:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից և 10-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

(պարբերությունն ուժը կորցրել է 12.11.12 ՀՕ-218-Ն)

(14-րդ հոդվածը փոփ. 12.11.12 ՀՕ-218-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30

  Երևան

 ՀՕ-265-Ն