ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 13-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-409-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի տասնմեկերորդ պարբերությունը «հատուկ առաջադրանքների» բառերից հետո լրացնել «կամ որակյալ աշխատանքի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի 3-րդ կետի «ինչպես նաև հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրումները» բառերը փոխարինել «ինչպես նաև հատուկ առաջադրանքների կամ աշխատանքի որակյալ կատարման համար պարգևատրումները» բառերով.
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողներին տրվող հավելումը:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աշխատավարձի |
Աշխատավարձի |
Կրտսեր |
Առաջատար |
Գլխավոր |
Բարձրագույն | |||||||
3-րդ ենթախմբի |
2-րդ ենթախմբի |
1-ին ենթախմբի |
3-րդ ենթախմբի |
2-րդ ենթախմբի |
1-ին ենթախմբի |
3-րդ ենթախմբի |
2-րդ ենթախմբի |
1-ին ենթախմբի |
2-րդ ենթախմբի |
1-ին ենթախմբի | ||
11 |
Աճ |
1.65 |
1.91 |
2.2 |
2.52 |
2.91 |
3.36 |
3.84 |
4.39 |
5.02 |
5.75 |
6.6 |
10 |
Երեք |
1.61 |
1.85 |
2.13 |
2.45 |
2.83 |
3.27 |
3.75 |
4.27 |
4.89 |
5.59 |
6.42 |
9 |
1.57 |
1.8 |
2.07 |
2.38 |
2.75 |
3.17 |
3.64 |
4.16 |
4.76 |
5.45 |
6.25 | |
8 |
1.53 |
1.76 |
2.01 |
2.32 |
2.67 |
3.09 |
3.56 |
4.05 |
4.63 |
5.3 |
6.08 | |
7 |
Երկու |
1.48 |
1.7 |
1.96 |
2.26 |
2.6 |
2.99 |
3.47 |
3.95 |
4.51 |
5.16 |
5.91 |
6 |
1.45 |
1.65 |
1.91 |
2.2 |
2.52 |
2.91 |
3.36 |
3.84 |
4.39 |
5.02 |
5.75 | |
5 |
1.41 |
1.61 |
1.85 |
2.13 |
2.45 |
2.83 |
3.27 |
3.75 |
4.27 |
4.89 |
5.59 | |
4 |
Յուրա- |
1.37 |
1.57 |
1.8 |
2.07 |
2.38 |
2.75 |
3.17 |
3.64 |
4.16 |
4.76 |
5.45 |
3 |
1.33 |
1.53 |
1.76 |
2.01 |
2.32 |
2.67 |
3.09 |
3.56 |
4.05 |
4.63 |
5.3 | |
2 |
1.3 |
1.48 |
1.7 |
1.96 |
2.26 |
2.6 |
2.99 |
3.47 |
3.95 |
4.51 |
5.16 | |
1 |
1.26 |
1.45 |
1.65 |
1.91 |
2.2 |
2.52 |
2.91 |
3.36 |
3.84 |
4.39 |
5.02»: |
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Քաղաքացիական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով և 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջման ընթացքում քաղաքացիական ծառայողն անընդմեջ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանրային ծառայության պաշտոն: Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճի հաշվարկման հիմք չէ:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հերթական միավոր ավելացումը, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվա 1-ից` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:»:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 3.1-ին մասի առաջին նախադասությունը «բնույթ» բառից հետո լրացնել «, որը վճարվում է այն մարմնից, որտեղ քաղաքացիական ծառայողի կատարողականը գնահատվել է դրական» բառերով.
2) 4-րդ մասի առաջին պարբերության «, ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» բառով, իսկ երկրորդ պարբերության «որակյալ կատարման» բառերը` «կամ աշխատանքի որակյալ կատարման» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 30 Երևան ՀՕ-196-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|