Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-190-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2013-01.07.2014)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.12.12/60(934) Հոդ.1277
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.11.2012
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.11.2012
Дата вступления в силу
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 13-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-505-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «400.000» թիվը փոխարինել «436460» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «340.000» թիվը փոխարինել «373540» թվով:

 

Հոդված 3. Օրենքի 2.1-ին հոդվածի «680.000» և «600.000» թվերը փոխարինել համապատասխանաբար «730080» և «646190» թվերով:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի «325.000» և «300.000» թվերը փոխարինել համապատասխանաբար «357810» և «331595» թվերով:

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Հայաստանի Հանրապետության նախարարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 331595 դրամ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 402810 դրամ:»:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի «230.000» թիվը փոխարինել «258190» թվով:

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 11. Հայաստանի Հանրապետության նախարարի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 247700 դրամ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 294700 դրամ:»:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12. Հայաստանի Հանրապետության նախարարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալի, Հայաստանի Հանրապետության մարզպետի տեղակալի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ նախադասությունում նշված ղեկավար աշխատողների) պաշտոնային դրույքաչափերը սահմանել 205757 դրամ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 240650 դրամ:»:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի առաջին տեղակալի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ նախադասությունում նշված ղեկավար աշխատողների) պաշտոնային դրույքաչափերը սահմանել 163810 դրամ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 186595 դրամ:»:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի տեղակալի (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ նախադասությունում նշված ղեկավար աշխատողների) պաշտոնային դրույքաչափերը սահմանել 142840 դրամ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 159570 դրամ:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 30

Երևան

ՀՕ-190-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան