Գլխավոր տեղեկություն
Номер
N 18
Տիպ
Կարգադրություն
Тип
Ինկորպորացիա (09.01.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2002.12.30/1(1)
Принят
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата принятия
31.07.2000
Подписан
Քաղցրաշեն համայնքի ավագանի
Дата подписания
31.07.2000
Дата вступления в силу
09.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

N 18

31.07.2000 թ.

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԿՐՃԱՏ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ, ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԵՎ ԾՆՈՂԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու 29.06.2000թ. թիվ 8/13 որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հ. 25 հոդվածով.

1. Նախադպրոցական հիմնարկների վարիչներին.

1.1. Ս/թ օգոստոսի 1-ից օրենքով սահմանված կարգով իրականացնել հաստիքների կրճատման միջոցառումը:

1.2. Հաստիքների կրճատման հետևանքով դուրս մնացած աշխատակիցների հետ կատարել վերջնահաշվարկ:

1.3. Ծնողական գումարների չափը սահմանել` յուրաքանչյուր երեխայի համար 2000 (երկու հազար) դրամ:

1.4. Աշխատաժամի տևողությունը սահմանել 8 ժամ` 10.5 ժամի փոխարեն:

2. Թաղապետարանի կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բաժնին (Վ. Կարապետյան).

2.1. Համապատասխան գրություն նախապատրաստել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` աշխատաժամերի փոփոխության վերաբերյալ:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել թաղապետարանի կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բաժնի (Վ. Կարապետյան) վրա:

4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել թաղապետարանի քարտուղար Ռ. Գևորգյանի վրա:

 

 

Ռ. Սինոյան

Իսկականի հետ ճիշտ է

Քարտուղարության պետ

Հ. Հակոբյան