Գլխավոր տեղեկություն
Номер
ՆԿ-130
Տիպ
Կարգադրություն
Тип
Исходный акт (07.03.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1995/5
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
07.03.1995
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.03.1995
Дата вступления в силу
07.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրով նախատեսված 1995 թվականի ապրիլի 21-ից 23-ը Երևանում անցկացվելիք ցեղասպանության պրոբլեմներին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման կազմակերպական աշխատանքներն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով.

 

Ժիրայր ԼԻՊԱՐԻՏՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, խմբի ղեկավար

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հրաչյա Բարսեղյան

- Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ
Վահան Մանուկյան - Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Լավրենտի Բարսեղյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի ընդհանուր հարցերի գծով տեղակալ

Հասմիկ Հարությունյան

- Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր մասնագետ:

 

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` միջազգային գիտաժողովի աշխատանքները համակողմանի և արդյունավետ կազմակերպելու նպատակով գիտաժողովի մասնակիցներին ապահովել թարգմանիչներով:

4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանն ու Արմենպրեսին` ապահովել միջազգային գիտաժողովի աշխատանքների լուսաբանումը:

5. Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչությանը` աշխատանքային խմբի հայտերով ապահովել միջազգային գիտաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած հյուրերի տեղավորումը, սնունդը, տրանսպորտային և այլ սպասարկումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությանը` աշխատանքային խմբի հայտերով ապահովել միջազգային գիտաժողովին վերաբերող տեղեկատվական նյութերի տպագրումը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել միջազգային գիտաժողովին մասնակցելու համար հյուրերի Երևան ժամանելու և մեկնելու հետ կապված հարցերը` աշխատանքային խմբի հայտերի հիման վրա:

8. Միջազգային գիտաժողովի մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
  7 մարտի 1995 թ.
ՆԿ-130

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան