Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-173-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (19.07.2012-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.847
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.06.2012
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.07.2012
Дата вступления в силу
19.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի հունիսի 22-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (շարադրված նոր խմբագրմամբ 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն օրենքով) 24-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառերը.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) իրավաբանական անձանց դեպքում` նաև պետական գրանցման համարը:».

3) 3-րդ մասի 1-ին կետից հանել «, իսկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի և կանոնադրության` իրավաբանական անձի իրավասու մարմնի հաստատած պատճենները» բառերը:

 

Հոդված 2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-148-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 27-ին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 12

Երևան

ՀՕ-173-Ն