Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-359-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.07.2012-05.12.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.526
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
29.05.2002
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.06.2002
Дата вступления в силу
04.07.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 29-ին

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է վարկային կազմակերպությունների, այդ թվում՝ վարկային միությունների, խնայողական միությունների, լիզինգային, ֆակտորինգային կազմակերպությունների և այլ վարկային կազմակերպությունների լիցենզավորման, գործունեության կարգավորման, գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի գործունեության տեսակի փոփոխման կարգը:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում բանկերի (բացառությամբ սույն օրենքի 6-րդ գլխով նախատեսված դեպքերի), ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, կենսաթոշակային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, գրավատների, գյուղատնտեսական վարկային ակումբների վրա, որոնց գործունեությունը կարգավորվում է այլ օրենքներով և իրավական ակտերով:

(1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-289-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 2. Վարկային կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը
 

1. Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտերով:

2. Վարկային կազմակերպությունների անվճարունակության և սնանկության ընթացակարգը սահմանվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վարկային կազմակերպությունների լուծարման հիմքերն ու կարգը սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ գլխով:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան  նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(2-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-182-Ն, 11.10.07 ՀՕ-196-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-289-Ն)

 

Հոդված 3. Վարկային կազմակերպության և նրա գործունեության բնորոշումները

 

1. Վարկային կազմակերպությունը սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձն է, որն իրավունք ունի իրականացնել սույն օրենքով սահմանված գործունեության տեսակները:

2. Վարկային կազմակերպության գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն փոխառություններ ներգրավելը և (կամ) նմանատիպ գործարքներ կնքելը և (կամ)  վարկեր տրամադրելը կամ սույն օրենքով սահմանված այլ ներդրումներ կատարելը:

Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով նմանատիպ գործարքների թվին են դասվում նաև ներդրումային (պարտատոմսեր) և վճարային արժեթղթերի հրապարակային թողարկումը (բացառությամբ ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերի) կամ այնպիսի գործարքների կնքումը, որոնք դրամական (փողային) պարտավորություններ են առաջացնում վարկային կազմակերպության համար, սակայն կապված չեն վարկային կազմակերպության կողմից պարտատիրոջն ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու կամ աշխատանքներ կատարելու հետ:

3. Բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների, Հայաստանի Հանրապետությունում այլ անձանց արգելվում է իրականացնել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված որևէ գործունեություն:

4. Վարկային կազմակերպությունը կարող է ստեղծվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի կազմակերպաիրավական ձևերով: Խնայողական միությունները կարող են ստեղծվել բացառապես կոոպերատիվների ձևով:

5. Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությունների գործունեության համար կարող է սահմանել որոշակի սահմանափակումներ՝ թույլատրելով կամ սահմանափակելով սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործառնությունների մի մասը: Ընդ որում, այդ սահմանափակումները կարող են սահմանվել վարկային կազմակերպությունների կողմից միջոցների ներգրավման և չափերի, միջոցների տեղաբաշխման և չափերի, ինչպես նաև այն անձանց շրջանակի համար, որոնցից վարկային կազմակերպությունը կարող է միջոցներ ներգրավել և (կամ) որոնց շրջանակում վարկային կազմակերպությունը կարող է միջոցներ տեղաբաշխել: Սույն կետով նախատեսված սահմանափակումները պետք է միևնույնը լինեն միևնույն տիպի (խմբի) վարկային կազմակերպությունների համար, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:

6. Սույն օրենքի և վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իմաստով վարկային կազմակերպությունների տիպեր (խմբեր) են համարվում՝

ա) վարկային միությունները, որոնք դրամական միջոցներ են ներգրավում իրենց մասնակիցներից և դրանք տրամադրում նրանց, իսկ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում դրամական միջոցներ են ներգրավում նաև այլ անձանցից կամ դրանք տրամադրում վերջիններիս.

բ) խնայողական միությունները, որոնք դրամական միջոցներ են ներգրավում իրենց մասնակիցներից և դրանք տրամադրում են նրանց.

գ) ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործարքների կնքումն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի 6-րդ պարագրաֆով սահմանված կարգով և պայմաններով.

դ) դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող ֆակտորինգային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգ) գործարքների կնքումն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված կարգով և պայմաններով.

դ.1) սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունները, որոնք կնքում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող կրեդիտավորման պայմանագրեր՝ իրենց կողմից վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և կատարվող աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելու նպատակով. 

ե) այլ վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործունեությունները կամ դրանցից մեկն իրականացնելն է:

7. Առանց վարկային կազմակերպության գործունեության լիցենզիայի սույն օրենքով սահմանված գործունեությունն իրականացնելն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

(3-րդ հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-520-Ն, փոփ., լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-129-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-289-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 4. «Վարկային կազմակերպություն» բառակապակցության օգտագործումը

 

1. «Վարկային կազմակերպություն» բառակապակցությունն իր անվանման մեջ կարող է օգտագործել բացառապես վարկային կազմակերպության լիցենզիա ստացած կազմակերպությունը: Արգելվում է վարկային կազմակերպության լիցենզիա չունեցող անձանց կողմից այդ  բառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաև արգելվում է նմանատիպ գովազդ իրականացնողներին աջակցելը:

2. Վարկային կազմակերպություններն իրավունք չունեն իրենց ֆիրմային անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են տեղիք տալ թյուր ենթադրության՝ տվյալ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 5. Վարկային կազմակերպության պետական գրանցումն ու լիցենզավորումը, վարկավորում իրականացնող իրավաբանական անձանց վերագրանցումը 

 

1. Վարկային կազմակերպության պետական գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկ են ներկայացնում՝

ա) գրանցման և լիցենզավորման դիմումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով.

բ) վարկային կազմակերպության հիմնադիրների ժողովի կողմից հաստատված վարկային կազմակերպության կանոնադրությունը՝ 6 օրինակից.

բ1) վարկային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով.

գ) վարկային կազմակերպության հիմնադիրների ժողովի որոշումը՝ վարկային կազմակերպության ղեկավարներ նշանակելու մասին.

դ) վարկային կազմակերպության ղեկավարների գործունեության մասին տեղեկանքը՝ կազմված Կենտրոնական բանկի սահմանած ձևով.

ե) վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց՝ Կենտրոնական բանկի սահմանած ձևով կազմված հայտարարությունը՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության մասին.

զ) վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը, որը հաստատում է նրա կառավարման բարձրագույն մարմինը և ներառում է վարկային կազմակերպության գործունեության տեսակը, ոլորտը, գործունեության կարգը, միջոցների ներգրավման և տեղաբաշխման մեթոդները, ընթացակարգերը և Կենտրոնական բանկի սահմանած և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ: Կենտրոնական բանկը կարող է վարկային կազմակերպությունների տարբեր տիպերի (խմբերի) համար, ըստ գործունեության տեսակների, իր ընդունած նորմատիվ իրավական ակտերով հաստատել գործունեության օրինակելի կանոնակարգեր.

է) վարկային կազմակերպության գործունեության առաջիկա երեք տարվա տնտեսական ծրագիրը՝ Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխան.

ը) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

թ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու համար:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի համաձայն` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում և լիցենզավորում է վարկային կազմակերպությունը կամ մերժում է դրա գրանցումն ու լիցենզավորումը: Վարկային կազմակերպությունը գրանցվում և լիցենզավորվում է, եթե պահպանվել են հետևյալ պահանջները՝

ա) ամբողջությամբ վճարվել է վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը, որը վճարվում է Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկում բացված կուտակային հաշվին.

բ) վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող տարածքը և դրա տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, որոնք անհրաժեշտ են վարկային կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու համար.

գ) վարկային կազմակերպության ղեկավարները համապատասխանում են Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող որակավորման և մասնագիտական համապատասխանելիության չափանիշներին.

դ) վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք ստացել են Կենտրոնական բանկի համաձայնությունը:

3. Գրանցման և լիցենզավորման մասին որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությանը տալիս է գրանցման վկայական և լիցենզիա՝ այդ մասին ծանուցելով Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրին՝ վարկային կազմակերպության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

4. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից վարկային կազմակերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և համարվում է լիցենզավորված:

5. Կենտրոնական բանկը մերժում է վարկային կազմակերպության գրանցումն ու լիցենզավորումը, եթե՝

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.

գ) չեն պահպանվել սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջները:

6. Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է գրանցվելու և լիցենզիա ստանալու դիմումը և որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով: Սահմանված մեկամսյա ժամկետը կասեցնելու դեպքում այն կասեցման պահից ընդհատվում է մինչև կասեցման համար հիմք հանդիսացող փաստերը պարզելու (կասեցման ժամկետը լրանալու) պահը, ինչից հետո մեկամսյա ժամկետը վերսկսվում է:

Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու և լիցենզիա ստանալու դիմումը մեկամսյա ժամկետում չբավարարելու, չմերժելու կամ մեկամսյա ժամկետը չկասեցնելու դեպքում վարկային կազմակերպությունը համարվում է գրանցված և լիցենզավորված՝ պետական տուրքը վճարած լինելու պայմանով: Այդ դեպքում Կենտրոնական բանկը պարտավոր է 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել լիցենզիա:

7. Այն իրավաբանական անձինք, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը որպես հիմնական գործունեություն իրականացրել են սույն օրենքով սահմանված վարկային կազմակերպության գործունեություն, կարող են սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված ժամկետից հետո՝ եռամսյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով դիմել Կենտրոնական բանկ՝ որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու համար:

8. Կենտրոնական բանկը վերագրանցում և լիցենզավորում է նշված անձանց, եթե պահպանվել են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջներն ու պայմանները, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված պայմանի: Ընդ որում, սույն հոդվածով սահմանված վերագրանցման և լիցենզավորման համար որևիցե վճար կամ տուրք չի գանձվում:

(5-րդ հոդվածը լրաց., խմբ. 08.04.08 ՀՕ-24-Ն, լրաց. 08.06.09 ՀՕ-142-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-150-Ն)

 

Հոդված 51.  Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը

 

Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը համալրվում, այդ թվում` բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) դիմաց վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ վարկային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերի, երբ կանոնադրական կապիտալի վճարումը և ավելացումը կարող են կատարվել բաժնետոմսերի և (կամ) բաժնեմասերի փոխարկման միջոցով:

(51-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 6. Վարկային կազմակերպության լիցենզիան

 

1. Վարկային կազմակերպության լիցենզիան անժամկետ է:

2. Վարկային կազմակերպության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել:

3. Վարկային կազմակերպության լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը, վարկային կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը, պետական գրանցման համարը, թույլատրվող գործառնությունները: Վարկային կազմակերպության լիցենզիայի միասնական ձևը սահմանում է Կենտրոնական բանկը:

4. Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունները սահմանում է Կենտրոնական բանկը:

5. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից վարկային կազմակերպությունը զրկվում է վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը դրա հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է վարկային կազմակերպությանը:

6. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման գործողությունը այն դատական կարգով բողոքարկելիս չի կարող կասեցվել գործի ողջ դատական քննության ընթացքում:

(6-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 7. Մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը

 

(վերնագիրը փոփ. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

1. Վարկային կազմակերպությունը կարող է սույն օրենքով և Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ օտարերկրյա պետություններում բացել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, որոնք կարող են գործել Կենտրոնական բանկում գրանցման պահից: Օտարերկրյա պետություններում վարկային կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները ստեղծվում են տվյալ պետության օրենսդրությանը և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման կարգը, գրանցման համար պահանջվող տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

3. Վարկային կազմակերպության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման դիմումը Կենտրոնական բանկի նախագահը բավարարում է կամ մերժում է մեկամսյա ժամկետում: Դիմումի բավարարման դեպքում Կենտրոնական բանկը գրանցում է մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը և տալիս է գրանցման վկայական, իսկ մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնում է վարկային կազմակերպությանը:

Վարկային կազմակերպությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը՝ դադարեցումից մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկին տեղեկացնելով դադարեցման և դրա ժամկետի մասին:

4. Կենտրոնական բանկը մերժում է մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման դիմումը, եթե՝

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.

գ) դիմումի տրման պահին, ինչպես նաև դիմումի քննարկման ժամանակահատվածի ընթացքում վարկային կազմակերպությունը խախտել է Կենտրոնական բանկի սահմանած հիմնական տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը:

5. Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գրանցումից հանվում է՝

ա) վարկային կազմակերպության դիմումի հիման վրա՝ դիմումի տրման պահից մեկշաբաթյա ժամկետում.

բ) վարկային կազմակերպության լուծարման դեպքում:

(7-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 8. Ֆինանսական գործառնությունները

 

1. Վարկային կազմակերպությունը սույն օրենքով սահմանված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել հետևյալ ֆինանսական գործառնությունները կամ դրանց մի մասը՝

ա) ներգրավել փոխառություններ և (կամ) կնքել նմանատիպ գործարքներ.

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.

գ) տրամադրել երաշխիքներ.

դ) թողարկել արժեթղթեր, ինչպես նաև իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքներ կատարել.

դ1) մատուցել վարկային կազմակերպության գործունեության հետ կապված վճարահաշվարկային ծառայություններ.

ե) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց ներդրումները, իրականացնել հավատարմագրային (լիազորագրային) կառավարում.

զ) գնել, վաճառել և կառավարել բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորներ և մետաղադրամ.

է) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում՝ կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ.

ը) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).

թ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.

ժ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն.

ժա) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի հետ ստացման գործունեություն.

ժբ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ իրականացնել վարկային կազմակերպություններին բնորոշ միջազգային պրակտիկայում ընդունված գործառնություններ:

2. Վարկային կազմակերպությունը կարող է տրամադրել ձեռնարկատիրական և սպառողական վարկեր կամ փոխառություններ: Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով ձեռնարկատիրական վարկի կամ փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է և տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես իր կողմից իրականացվող կամ իրականացվելիք ձեռնարկատիրական գործունեության համար: Սպառողական վարկի կամ փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ:

3. Վարկային կազմակերպությունն իրավունք ունի փոխառություններ ներգրավելու և (կամ) նմանատիպ գործարքներ կնքելու իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, իր մասնակիցների, Հայաստանի Հանրապետության և համայնքների, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Վերոհիշյալ վարկային կազմակերպությունների համար Կենտրոնական բանկը կարող է սահմանել նվազագույն պահանջներ: Օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություններ ներգրավել: Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն հոդվածում նշված սուբյեկտների հետ ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը:

3.1. Վարկային կազմակերպություններին արգելվում է մատուցել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված ներդրումային կամ 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ոչ հիմնական ծառայությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված գործառնությունների: Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ պահանջներ սահմանել վարկային կազմակերպությունների կողմից արժեթղթերով գործարքներ կատարելու համար:

4. Վարկային կազմակերպություններին (բացառությամբ սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունների) արգելվում է իրականացնել արտադրական, առևտրային կամ լիցենզավորման ենթակա այլ գործունեություն:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-154-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-45-Ն, խմբ. 08.04.08 ՀՕ-24-Ն, փոփ. 17.06.08 ՀՕ-129-Ն, խմբ., փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-132-Ն)

 

Հոդված 8.1.

Վարկային կազմակերպության խորհուրդը

 

1. Անկախ կազմակերպական-իրավական տեսակից և այլ չափանիշներից` վարկային կազմակերպությունը պարտավոր է ունենալ տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ) (այսուհետ` խորհուրդ):

2. Վարկային կազմակերպության խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 3 և առավելագույնը 15 անդամից:

(8.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-289-Ն)

 

Հոդված 9. Վարկային կազմակերպության ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշներն ու որակավորման կարգը

 

1. Վարկային կազմակերպության ղեկավարներ են վարկային կազմակերպության խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի) նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալը, վարչության նախագահը, նրա տեղակալը, վարչության  անդամները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները:

2. Վարկային կազմակերպության ղեկավար չեն կարող լինել՝

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.

բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.

դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշներին.

ե) անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:

3. Վարկային կազմակերպության ղեկավարների (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշները և կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

4. Կենտրոնական բանկի սահմանած դեպքերում վարկային կազմակերպության ղեկավարները պետք է ունենան որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական և Կենտրոնական բանկի սահմանած կարգով գրանցված լինեն Կենտրոնական բանկում: Սույն կետով նախատեսված գրանցումը կատարվում է դիմելու պահից 15-օրյա ժամկետում: Վարկային կազմակերպության ղեկավարի գրանցման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով 15-օրյա ժամկետը կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով:

(9-րդ հոդվածը խմբ. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 91. Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին ներկայացվող պահանջները

 

Վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց կանոնադրությունների մեջ պարտադիր ներառել տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի ֆունկցիաների տարանջատման, տնօրենների, հիմնական ղեկավարների, գլխավոր հաշվապահի, տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի աշխատանքների մեխանիզմների, ինչպես նաև հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների ներկայացման սկզբունքների, արտաքին աուդիտի իրականացման մեխանիզմների վերաբերյալ դրույթներ:

(91-րդ հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-520-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 92. Փոփոխությունների գրանցումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործող վարկային կազմակերպությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝

ա) վարկային կազմակերպության կանոնադրությունում կատարված փոփոխությունները.

բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.

գ) oրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:

2. Կենտրոնական բանկը գրանցում է վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող գրանցման ենթակա փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին ու ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ձևով: Վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող գրանցման ենթակա փոփոխությունները Կենտրոնական բանկի կողմից գրանցվում են մեկամսյա ժամկետում, եթե սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով գրանցման ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել:

3. Կենտրոնական բանկում գրանցվող փաստերը հաստատող Կենտրոնական բանկի իրավական ակտերը Կենտրոնական բանկը կարող է անվավեր ճանաչել, եթե վարկային կազմակերպությունը սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փոփոխությունները գրանցելու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ կամ անարժանահավատ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

4. Կենտրոնական բանկը հանում է գրանցումից վարկային կազմակերպության ղեկավարին, եթե նա զրկվել է որակավորման վկայականից, կամ ավարտվել է որակավորման վկայականի ժամկետը կամ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված հիմքերով չի կարող աշխատել որպես վարկային կազմակերպության ղեկավար:

5. Սույն հոդվածով սահմանված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:

6. Կենտրոնական բանկն իր կողմից վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

(92-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն, 08.06.09 ՀՕ-142-Ն)

 

Հոդված 10. Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները

 

1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:

Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի իմաստով նշանակալից մասնակցություն է համարվում այն մասնակցությունը, որով վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում տվյալ մասնակցի մասնակցությունը կազմում է 10 և ավելի տոկոս:

Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար վարկային կազմակերպության միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի, տեղեկությունների ցանկը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը:

Սույն կետով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պահանջվող փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է դրանք: Որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կասեցվել, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:

2. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը՝ մերժման մասին որոշում կայացնելու պահից տասնօրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե՝

ա) անձը դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար ունի դատվածություն.

բ) անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) անձն օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

դ) անձը ճանաչվել է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

ե) տվյալ գործարքն ուղղված է, հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը.

զ) փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի սահմանած ձևի և կարգի խախտումներով, կամ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ, անարժանահավատ տեղեկություններ.

է) վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրվելիք կամ մասնակցության օտարման դիմաց տրվող միջոցները Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ձեռք են բերվել հանցավոր կամ ոչ օրինական ճանապարհով:

Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է:

(10-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 11. Փոխկապակցված և կապված անձինք

 

Սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված կամ կապված անձինք, եթե նրանց կապակցվածությունը և (կամ) հարաբերությունները համապատասխանում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 39-րդ հոդվածների դրույթներին:

 

Հոդված 12. Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները

 

1. Վարկային կազմակերպությունների համար սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով բանկերի համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, բացառությամբ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից բացառված հիմնական տնտեսական նորմատիվների: Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները պետք է սահմանեն կարգավորման ավելի մեղմ ռեժիմ, քան սահմանված է բանկերի համար:

2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն միևնույն տիպի (խմբի) բոլոր վարկային կազմակերպությունների համար, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք գործում են սույն օրենքով սահմանված սահմանափակումների շրջանակում:

3. Հիմնական տնտեսական նորմատիվների հասկացությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկը:

5. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պաշտոնական հրապարակման  պահից վեց ամիս հետո:

6. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակման պահից, եթե Կենտրոնական բանկն ավելի ուշ ժամկետ չի սահմանել:

 

Հոդված 13. Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

1. Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած կարգով:

2. (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-24-Ն)

3. Այն անձանց մոտ, որոնք չեն հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող այլ անձ, և որոնց հաշվեկշիռները Կենտրոնական բանկի սահմանած կարգով վարկային կազմակերպությունը միավորում է իր հաշվեկշռում, Կենտրոնական բանկն ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 գլխով սահմանված կարգով:

(13-րդ հոդվածը լրաց. 03.03.04 ՀՕ-47-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 14. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը կանխարգելելը

 

(14-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 141. Վարկային կազմակերպության և հաճախորդների փոխհարաբերությունները

 

1. Վարկային կազմակերպություններին արգելվում է հաճախորդի հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս վարկային կազմակերպության այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ վարկային կազմակերպության կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջը խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար վարկային կազմակերպությունը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

3. Ցանկացած անձի պահանջով վարկային կազմակերպությունը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում հնարավորություն ընձեռել ծանոթանալու՝

ա) վարկային կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեններին.

բ) վարկային կազմակերպության պետական գրանցման վկայականի և վարկային կազմակերպության կանոնադրության պատճեններին.

գ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում՝ վարկային կազմակերպության բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենին.

դ) վարկային կազմակերպության թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված տեղեկություններին՝ սահմանված ծավալով և կարգով:

Վարկային կազմակերպությունները պարտավոր են առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (վարկային կազմակերպության գլխամասային գրասենյակում, վարկային կազմակերպության մասնաճյուղերում և ներկայացուցչություններում) հրապարակել թարմացված տեղեկություններ՝ իրենց կողմից վարկերի և փոխառությունների տրամադրման, ինչպես նաև մատուցվող բոլոր այլ ծառայությունների և հաճախորդների համար իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, այդ թվում՝ տոկոսադրույքներ, ծառայության միջնորդավճարներ, ժամկետայնություն և այլ էական պայմաններ: Ընդ որում, ցանկացած փոփոխության կատարման դեպքում այդ տեղեկությունները պետք է անմիջապես թարմացվեն և հրապարակվեն սույն կետով սահմանված կարգով:

4. Վճարը, որը գանձվում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկությունների և փաստաթղթերի պատճենների տրամադրման համար, չի կարող այդ պատճենները պատրաստելու ծախսերից մեծ լինել:

(141-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

Հոդված 15. Ֆինանսական և այլ հաշվետվությունները

 

(վերնագիրը խմբ. 26.12.08 ՀՕ-229-Ն)

 

1. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-229-Ն)

2. Վարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի սահմանած կարգով և ժամկետներում կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած այլ հաշվետվություններ:

2.1. Վարկային կազմակերպությունները հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: 

3. Շահութահարկի և տնտեսական նորմատիվների հաշվարկման նպատակով վարկային կազմակերպությունների ներդրումային արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և oգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումը և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումն իրականացվում է բանկերի համար «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքներին համապատասխան սահմանված կարգերով:

(15-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 26.12.08 ՀՕ-229-Ն)

 

Հոդված 16. Վարկային կազմակերպության աուդիտային ստուգումը

 

1. Յուրաքանչյուր տարի վարկային կազմակերպության գործունեությունն ստուգվում է աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից, որին նշանակում է վարկային կազմակերպությունը:

2. Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հոդված 17. Ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը

 

1. Վարկային կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում, մամուլում հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացությունը:

2. Վարկային կազմակերպությունները պարտավոր են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները:

3. Վարկային կազմակերպությունները պարտավոր են պարբերաբար հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություններ՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և հաճախականությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 18. Օրենսդրության խախտումները

 

Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, եթե՝

ա) վարկային կազմակերպությունը ֆինանսական գործառնություններ է իրականացրել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով.

բ) խախտվել են վարկային կազմակերպությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները.

գ) խախտվել են հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների, այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ.

դ) վարկային կազմակերպությունը չի կատարել սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված՝ Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականը.

ե) խախտվել են սույն օրենքի, վարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև վարկային կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջները:

(18-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 19. Օրենսդրության խախտումների համար կիրառվող պատժամիջոցները

 

1. Սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը վարկային կազմակերպության նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցներից մեկը՝

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.

բ)  տուգանք.

գ) վարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականից զրկում.

դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

2. Վարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ գլխավոր հաշվապահի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կիրառվել նաև տուգանք, որի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

3. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը վարկային կազմակերպությանը չի ազատում օրենքներով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:

4. Վարկային կազմակերպությունների և դրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատժամիջոցները կիրառվում են սույն օրենքով և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, հիմքերով, սահմաններում և կարգով: Բացի այդ հիմքերից, վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած կարող է ճանաչվել, եթե դրա գրանցման և լիցենզավորման ընթացքում ներկայացվել են կեղծ տվյալներ:

5. Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվելու պահից:

(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

Հոդված 20. Բանկի գործունեության տեսակի փոփոխման հնարավորությունը

 

Բանկը կարող է իր գործունեության տեսակը փոխել սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վերագրանցվելով որպես վարկային կազմակերպություն:

 

Հոդված 21. Բանկի գործունեության տեսակի փոփոխման ընթացակարգը

 

1. Բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է բանկի գործունեության տեսակի փոփոխման մասին որոշում, որով հաստատվում է բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը: Որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին կից որոշումն ու ծրագիրը ներկայացվում են Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությանը:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը և կայացնում է ներկայացված միջնորդագրին համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում: Այդ ժամկետում որևէ որոշում չկայացվելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնություն տալու որոշումը համարվում է ընդունված:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է համաձայնություն չտալ ներկայացված միջնորդագրին, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ ներկայացվել են թերի.

բ) գործունեության տեսակի փոփոխման հետևանքով բանկի ավանդատուների շահերը կվտանգվեն:

4. Բանկի գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրի և կից ներկայացվող մյուս փաստաթղթերը Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը և ձևը, ինչպես նաև գործունեության տեսակի փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը հաստատում է Կենտրոնական բանկը:

 

Հոդված 22. Բանկի գործունեության տեսակի փոփոխման իրավական հետևանքները

 

1. Բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրում սահմանված ժամկետներում բանկն իրականացնում է ծրագրով նախատեսված միջոցառումները, հաստատում է վերագրանցվող իրավաբանական անձի կանոնադրությունը և այն ներկայացնում է վերագրանցման: Բանկի գործունեության փոփոխման ընթացքում Կենտրոնական բանկը գործունեությունը փոփոխող բանկի համար կարող է սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների այլ ռեժիմ, քան սահմանված է բանկերի համար:

2. Բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրում սահմանված ժամկետներում բանկը պարտավոր է կատարել բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած բոլոր պարտավորությունները կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան դրանք փոխանցել այլ բանկ:

3. Բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած պարտավորություններն այլ բանկի փոխանցելու դեպքում մինչև համապատասխան գործարքի կնքումը բանկը տեղեկացնում է Կենտրոնական բանկին պարտավորություններն ստանձնող բանկի անվանման մասին՝ ներկայացնելով պարտքի փոխանցման գործարքին վերաբերող բոլոր փաստաթղթերը: Ելնելով պարտավորություններն ստանձնող բանկի ֆինանսական վիճակից՝ Կենտրոնական բանկն իրավունք ունի չթույլատրել բանկին կնքելու պարտքի փոխանցման գործարքը:

4. Գործունեությունը փոփոխող բանկի վերագրանցման պահից դրա գործունեությունը համարվում է դադարած, իրավունքներն ու պարտականությունները (բացառությամբ բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած պարտավորությունների) իրավահաջորդության կարգով անցնում են վերագրանցված անձին, և բանկի գործունեության դադարման վերաբերյալ բանկերի գրանցամատյանում կատարվում է գրառում՝ այդ մասին ծանուցելով իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին: Բանկի վերագրանցման մասին որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է ճանաչում բանկի բանկային գործունեության լիցենզիան:

5. Ստեղծված վարկային կազմակերպությունն իր վերագրանցվելու պահից համարվում է համապատասխան գործունեությամբ զբաղվելու համար լիցենզավորված: Ընդ որում, վերագրանցման և լիցենզավորման համար որևիցե վճար կամ տուրք չի գանձվում:

 

Գ Լ ՈՒ Խ 61

(61-րդ գլուխը լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԻՊԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

Հոդված 221. Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխումը

 

1. Վարկային կազմակերպությունը կարող է սույն oրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով փոփոխել վարկային կազմակերպության տիպը (խումբը):

2. Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման մասին որոշում, որով հաստատվում է տիպի (խմբի) փոփոխման ծրագիրը: Որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման մասին որոշումը, ծրագիրը և Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխության համար պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվում են Կենտրոնական բանկի համաձայնությանը:

3. Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը և կայացնում ներկայացված միջնորդագրին համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում: Այդ ժամկետում որևէ որոշում չկայացվելու դեպքում Կենտրոնական բանկի համաձայնություն տալու որոշումը համարվում է ընդունված: Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով:

4. Կենտրոնական բանկը կարող է համաձայնություն չտալ ներկայացված միջնորդագրին, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը կամ չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ պարունակում են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ կամ ներկայացվել են թերի.

բ) փոփոխությունների գրանցման հետևանքով վարկային կազմակերպության պարտատերերի կամ այլ հաճախորդների շահերը կվտանգվեն:

5. Միջնորդագրի և կից ներկայացվող մյուս փաստաթղթերի` Կենտրոնական բանկի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը և ձևը, ինչպես նաև վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

6. Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրում սահմանված ժամկետներում վարկային կազմակերպությունը իրականացնում է ծրագրով նախատեսված միջոցառումները, հաստատում է կանոնադրության փոփոխությունները և դրանք ներկայացնում գրանցման: Կանոնադրության փոփոխությունների գրանցման պահից վարկային կազմակերպությունը համարվում է տիպը (խումբը) փոփոխած, պայմանով, որ վճարվել է լիցենզիայի վերաձևակերպման համար օրենքով սահմանված պետական տուրքը:

7. Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման պահից վարկային կազմակերպության իրավունքներն ու պարտականություններն անցնում են տիպը (խումբը) փոփոխած վարկային կազմակերպությանը, և վերջինիս փոփոխությունների պետական գրանցման վերաբերյալ վարկային կազմակերպությունների գրանցամատյանում կատարվում է գրառում՝ այդ մասին ծանուցելով իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին:

8. Վարկային կազմակերպությունը կարող է ունենալ միայն մեկ տիպի (խմբի) վարկային կազմակերպության լիցենզիա:

9. Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման դեպքում վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը համալրվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

(221-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Հոդված 222. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման ընթացակարգը

 

1. Վարկային կազմակերպությունը կարող է փոխել իր գործունեության տեսակը՝ սույն օրենքով սահմանված կարգով գրանցվելով որպես բանկ և Կենտրոնական բանկից ստանալով բանկային գործունեության լիցենզիա:

2. Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ որոշում, որով հաստատում է վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը:

Սույն հոդվածով նախատեսված ծրագիրն առնվազն պետք է պարունակի`

ա) որպես բանկ գրանցվելու և լիցենզավորվելու ժամկետը, որը չի կարող գերազանցել մեկ տարին.

բ) որպես բանկ գրանցվելու և լիցենզավորվելու համար ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները.

գ) բանկային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանն ուղղված գործընթացի իրականացման նկարագրությունը.

դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ ու պայմաններ:

3. Որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին կից որոշումն ու ծրագիրը ներկայացվում են Կենտրոնական բանկի համաձայնեցմանը:

4. Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը և կայացնում վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին համաձայնություն տալու կամ մերժելու մասին որոշում:

Վարկային կազմակերպության կողմից բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու համար մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկը կարող է կասեցնել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխմանը համաձայնություն տալու կամ չտալու մասին, ինչպես նաև մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին որոշում չընդունելու դեպքում Կենտրոնական բանկի համաձայնությունը համարվում է տրված:

5. Կենտրոնական բանկը կարող է համաձայնություն չտալ ներկայացված միջնորդագրին, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը կամ չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ պարունակում են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ կամ ներկայացվել են թերի.

բ) գործունեության տեսակի փոփոխման դեպքում բանկի գործունեությունը կհակասի օրենքներին կամ այլ իրավական ակտերին կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով իրագործելով գործունեության տեսակի փոփոխման ծրագիրը՝ գործունեության տեսակը փոփոխելուց հետո բանկը ի վիճակի չի լինի իրականացնել բնականոն բանկային գործունեություն, կամ ծրագիրն անիրատեսական է.

գ) գործունեության տեսակի փոփոխման հետևանքով վարկային կազմակերպության առկա պարտատերերի կամ այլ հաճախորդների կամ ապագայում բանկի պարտատերերի կամ այլ հաճախորդների շահերը կվտանգվեն.

դ) տվյալ գործարքն ուղղված է կամ հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը:

6. Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու պահից վարկային կազմակերպությունը իրականացնում է ծրագրով նախատեսված միջոցառումները և ծրագրով նախատեսված ժամկետում դիմում է Կենտրոնական բանկ` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար, եթե դիմումը ներկայացնելու պահին պահպանվել են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով բանկերին ներկայացվող բոլոր պահանջներն ու պայմանները: Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու պահից մեկ տարվա ընթացքում գրանցման և լիցենզավորման դիմում չներկայացնելու դեպքում վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման միջնորդագրին համաձայնություն տալու մասին Կենտրոնական բանկի որոշումը համարվում է ուժը կորցրած:

7. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով բանկերին ներկայացվող բոլոր պահանջներին և պայմաններին չհամապատասխանելու, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է մերժել վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու դիմումը: Մերժման հիմքերի բացակայության դեպքում Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությանը տրամադրում է բանկի գրանցման վկայական և բանկային գործունեության լիցենզիա, պայմանով, որ վճարվել է բանկային գործունեության համար օրենքով սահմանված պետական տուրքը:

8. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման պահից Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում վարկային կազմակերպության գլխամասի և մասնաճյուղերի վարկային կազմակերպության գործունեության լիցենզիաները և բանկերի, ինչպես նաև վարկային կազմակերպությունների գրանցումների մատյանում կատարում փոփոխություններ: Կենտրոնական բանկը վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին՝ վերջինիս կողմից վարկային կազմակերպության` որպես բանկ գրանցվելու մասին համապատասխան գրառում կատարելու համար:

9. Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման ծրագրի իրականացման ընթացքում Կենտրոնական բանկը գործունեությունը փոփոխող վարկային կազմակերպության համար կարող է սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների այլ ռեժիմ, քան սահմանված է վարկային կազմակերպությունների համար:

Վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման դեպքում բանկի կանոնադրական կապիտալը համալրվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

10. Սույն հոդվածով սահմանված կարգով լիցենզավորված բանկին անցնում են վարկային կազմակերպության բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

11. Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպության գրանցված մասնաճյուղերը համարվում են գրանցված՝ որպես բանկի մասնաճյուղեր:

12. Գործունեության տեսակը փոփոխող վարկային կազմակերպությունը պարտավոր է որպես բանկ գրանցվելու և լիցենզավորվելու կապակցությամբ վարկային կազմակերպության գործունեության փոփոխությունների վերաբերյալ տեղեկացնել իր հաճախորդներին: Սույն կետում նշված փոփոխությունների վերաբերյալ հաճախորդներին տեղեկացնելու ձևը, կարգը և ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

13. Որպես բանկ գրանցվելուց և լիցենզավորվելուց հետո գործունեության տեսակը փոփոխած վարկային կազմակերպության հաճախորդների մասին տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:

(222-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 23. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքով սահմանված վարկային կազմակերպության գործունեությունը համարվում է ենթակա լիցենզավորման՝ սույն օրենքի հրապարակման պահից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հունիսի 22
Երևան
ՀՕ-359-Ն