ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) գիտահետազոտական և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները, ինչպես նաև 2012 թվականի հունվարի 1-ից հանրակրթության ոլորտում իրականացվող` կրթության և գիտության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ճանաչված, երաշխավորված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխանող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները՝ իրենց մասնակցության վճարի մասով.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 10 Երևան ՀՕ-89-Ն |