Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-46-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (28.04.2012-01.06.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.382
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.03.2012
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.04.2012
Дата вступления в силу
28.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀO-246 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ժ» ենթակետից հանել «, անփող հրազեն,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, անփող» բառը:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասից հանել «անփող հրազեն,» բառերը.

2) 13-րդ մասից հանել «և անփող» բառերը.

3) 15-րդ մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետից հանել «անփող հրազենը,» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

«3.1. Որպես պարգև տրված զենքը պարգևատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով` զենքը պահելու կամ պահելու և կրելու թույլտվությամբ:

3.2. Որպես պարգև տրված զենքը պահելու կամ պահելու և կրելու թույլտվությունների մեջ կատարվում է նշում թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում պարգևատրված անձի կողմից անձամբ կամ լիազորված անձի միջոցով զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնելու և նշված պարտականությունը չկատարելու դեպքում ապօրինի կերպով զենք պահելու կամ կրելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Որպես պարգև տրված մարտական հրազենի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի:».

3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նվիրառուի կողմից քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ մասերով.

«7. Որպես պարգև տրված մարտական հրազենի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` մալելուց հետո: Որպես պարգև տրված մարտական հրազենը ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` առանց մալելու, եթե ժառանգն ունի զենքի հավաքածուներ կազմելու թույլտվություն:

8. Զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում մինչև ժառանգի կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը զենքը պահելու պարտականությունը կրում է այն գրանցած մարմինը: Զենքի ժառանգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250 հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը «ճանաչելը» բառից հետո լրացնել «և զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը» բառերով.

2) 1-ին մասում`

ա. «ձեռք բերելու» բառերից առաջ լրացնել «զենք» բառով,

բ. «ա» կետը «սեփականատերը» բառից հետո լրացնել «կամ օրինական հիմքերով մարտական կամ ծառայողական զենք ունեցող քաղաքացին» բառերով,

գ. «գ» կետի «հնարավորությունը» բառը փոխարինել «իրավունքը» բառով,

դ. «դ» կետից հանել «քաղաքացիական և ծառայողական» բառերը, իսկ «դրանց» բառը փոխարինել «դրա» բառով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե», «զ» և «է» կետերով.

«ե) անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում պարբերաբար և շարունակական բնույթ կրող իրավախախտումներ թույլ տալու հիմքով.

զ) անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, և դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

է) պարգևատրումը կատարվել է սույն օրենքի 20 հոդվածով նախատեսված պարգևատրման պայմանների խախտումով:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.

«Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282 հոդվածով նախատեսված հիմքերով:

Մինչև լիցենզիաները կամ թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելը և զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը զենքը վերցվում և պահպանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:»:

 

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 6

Երևան

ՀՕ-46-Ն