Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-44-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.10.2012-09.01.2016)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.380
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.03.2012
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.04.2012
Дата вступления в силу
18.10.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 26-ի ՀՕ-146-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրում «տեսաձայնային մագնիսական կրիչների» բառերը փոխարինել «մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «սկավառակ» բառն իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «կրիչ» բառով` համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 3. Օրենքի 1-ին հոդվածում`

 

1) 1-ին մասի «ձայնագրված տեսաձայնային մագնիսական կրիչների (այսուհետ՝ սկավառակ)» բառերը փոխարինել «ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ՝ կրիչ), որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ դասակարգչի 852329, 852340, 852380 ծածկագրերին (բացառությամբ 85232910, 85234011, 85234012, 85234013, 85238010 ծածկագրերին դասվող կրիչների)» բառերով.

2) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն օրենքի կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) կրիչների արտադրման կամ ներմուծման իրավունքը հաստատող տեղեկանք (հավաստագիր), որի տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետությունում կրիչներ արտադրող անձանց դրոշմապիտակները տրամադրվում են 180 օր ժամկետով` առանց երկարաձգման իրավունքի:»:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) ներմուծվել են գիտության, գրականության, մշակույթի, կապի, հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների կողմից սեփական կարիքների համար և ենթակա չեն իրացման:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրիչներ իրացնող անձանց մոտ առկա չդրոշմավորված ապրանքային մնացորդները կարող են իրացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 6

Երևան

ՀՕ-44-Ն