ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀO-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հավելվածի 2-րդ կետում «(բացառությամբ ձեռագիր ստորագրելու ձևի և կնքելու պահանջների)» բառերը փոխարինել «(բացառությամբ ձեռագիր ստորագրելու ձևի պահանջի)» բառերով, ինչպես նաև «իսկ կնիք դնելը պարտադիր լինելու դեպքում` կնիքով ամրագրված» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հավելվածում`
1) 6-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Թերթիկը ստորագրվում է հարկ վճարողի կողմից և ամրակցվում ներկայացվող հաշվետվություններին:».
2) 7-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «և (կամ) կնիքը» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 6 Երևան ՀՕ-60-Ն |