Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-329-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2012-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.28/71(874).1 Հոդ.1739.6
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.12.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.12.2011
Дата вступления в силу
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի (այսուհետև` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «իրավաբանական անձանց,» բառերից հետո լրացնել «ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» կետերով`

 

«գ) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների)`

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը
(սկսած)

Սահմանափակման մեծությունը
(հազար դրամ)

01. 01. 2012 թ.

300

 

դ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների)`

 

Սահմանափակման կիրառման ամսաթիվը
(սկսած)

Սահմանափակման մեծությունը
(միլիոն դրամ)

01. 01. 2012 թ.

3»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը «ղեկավարի» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով.

2) տեքստում «գործադիր մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատերը)» բառերով, իսկ «համապատասխան մարմնի» բառերից հետո` «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ղեկավարի» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«1. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:»:

 

Հոդված 6. Օրենքի 14.1-ին հոդվածի 2-րդ մասը «Կազմակերպության լուծարման» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման)» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Սույն օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ս. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-329-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան