Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-293-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2012-01.01.2013)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1705
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
29.11.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.12.2011
Дата вступления в силу
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 29-ին

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«գ) սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարներն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով.»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով`

 

«Հոդված 24.1.

Հարկային գործակալի կողմից տեղեկանքներ տրամադրելը

 

Հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված և վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված հարկի գումարների մասին տեղեկանքներ:»:

 

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 5-րդ կետը «տարեկան եկամուտների մասին հաշվարկ» բառերից հետո լրացնել «կամ տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10. Հարկատուն կարող է ներկայացնել տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ կամ տարեկան եկամուտների մասին ճշտված պարզեցված հաշվարկ` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով`

«5. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, հարկային մարմին ներկայացրած տեղեկության մեջ սխալն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ներկայացնում է ճշտված տեղեկություն, բացառությամբ այն դեպքի, երբ ճշտված տեղեկությունը վերաբերում է հարկային մարմնի կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջանին:»:

 

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`

«6. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները խախտելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը վճարում է տուգանք` հարկային մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 5000 դրամի չափով:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-293-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան