ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի հոկտեմբերի 27-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2010 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի համաձայն:
Հաշվետվությունն ընդգրկում է 2010թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքը: «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը:» և «Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից:»: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:
Հաշվի առնելով վերոգրյալը`
1) Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում իրականացված մասնավորեցման գործարքների ամփոփում.
2) հաշվետու ժամանակաշրջանում իրականացված մասնավորեցման գործարքները վերաբերում են նաև մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերություններին և մասնավորեցման օբյեկտներին:
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները և իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
Հաշվետու ժամանակաշրջանում բաժնետոմսերի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 4 ընկերություն:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 585,7 մլն դրամ, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 433,3 մլն դրամը:
Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-128-Ն), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-127-Ն) և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-126-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքների` 2010 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 152,4 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
2.1.1. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 4 ընկերություն: Ընկերություններից 3-ի բաժնետոմսերը վաճառվել են նախապես հայտնի գնորդներին, մեկինը՝ աշխատավորական կոլեկտիվին:
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ և «Ավտոճանապարհային մեքենաներ» ՊՓԲԸ համար Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով ներդրումային և պայմանագրային այլ պարտավորություններ չեն սահմանվել:
«Ավտոճանապարհային մեքենաներ» ՊՓԲԸ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 237-Ն որոշմամբ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի խորհրդանշական գին է սահմանվել 100 դրամը, պայմանով, որ գնորդը պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից կգնի Համաշխարհային բանկի ծրագրով ընկերության նկատմամբ պետության ունեցած վարկային պահանջը` 2217000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ զեղչված գնով, պարտավորվելով գնի վճարումը կատարել 30 տոկոսի չափով` միանվագ, իսկ 70 տոկոսի և մնացորդի նկատմամբ` տարեկան 2% տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսագումարի չափով` մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո` հինգ տարվա ընթացքում` հավասարաչափ տարեկան վճարումներով:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների և դրանց գնորդների ստանձնած ներդրումային պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին
N Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի Հասցեն ՀՀ նախա-րարությունը, պետական կառավար-ման մարմինը ՀՀ Պետա-կան գույքի գնահատ-ված արժեքը (հազ. դրամ) Վաճառ-քի գինը (հազ. դրամ) Ընկերու-թյան պարտա-վորություն-ները Ներդրումային և այլ պարտավորու-թյունները՝ ըստ մասնավորեցման պայմանագրի Մասնավո-րեցման պայմանագրի կնքման ամսաթիվը Գնորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 1. «Մարտունու ստոմատոլոգիա-կան պոլիկլինիկա» ՊՓԲԸ (90056) քաղ. Մարտունի, Գետափնյա 1 (Սայաթ-Նովայի 36) ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական գույքի կառավար-ման վարչություն N 1253-Ն 358 358 1048 - 16.03.2010թ. Աշխատա-վորական կոլեկտիվ 2. «Ավտոճանապար-հային մեքենաներ» ՊՓԲԸ (90054) Արմավիրի մարզ, Զվարթնոց, ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական գույքի կառավար-ման վարչություն N 237-Ն 792654.5 100 դրամ 894898.5 - 03.05.2010թ. Նախապես հայտնի գնորդ «ԴԱՐԴԱՆ» ՍՊԸ 3. «Երևանի բեռնման քաղ. Երևան, ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական գույքի կառավար-ման վարչություն N 923-Ն 961870 480935 3208 Երեք տարիների ընթացքում՝ 26.08.2010թ. Նախապես հայտնի գնորդ «Ապավեն» ՍՊԸ 4. «Ռադիո» ՓԲԸ(90020) Գեղարքունիքի մարզ, ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն N 1571-Ն 1175212 587606 26012 I տարում` 40 մլն դրամ ներդրում և 1800 մարդ/ամիս աշխատատեղ՝ 28.12.2010թ. Նախապես հայտնի գնորդ
կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը
(հազ. դրամ)
06.11.2009թ.
գ. Նորակերտ
14.01.2010թ.
և բեռնաթափման ուղեմաս» ՓԲԸ (60362)
Արարատյան 95
22.07.2010թ.
150 մլն դրամի չափով ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի համամասնորեն՝
50 մլն դրամի չափով
գ. Նորատուս
02.12.2010թ.
100 հազ. դրամ ամսական աշխատավարձով,
II տարում` 60 մլն դրամ ներդրում և 1800 մարդ/ամիս աշխատատեղ՝
100 հազ. դրամ ամսական աշխատավարձով:
Միջազգային
և օտարերկրյա կազմակերպու-թյունների պատվերով ռադիոծրագրերի հեռարձակումը նախապես համաձայնեցնել
ՀՀ կառավա-րության լիազոր մարմնի հետ և
10 տարվա ընթացքում պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը:
«Եվրո
Պրեսս
Գրուպ» ընկերություն
2.1.2. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունները, դրանց կատարումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների և մասնավորեցման օբյեկտների նոր սեփականատերերը ներդրումային և սոցիալական պարտավորություններ են ստանձնել հետմասնավորեցման տարիների համար:
Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորվում է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Վարչության կողմից:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով Վարչության վերահսկողության ներքո է գտնվել 18 գնորդների ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, որոնց ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 164300 հազար Հայաստանի Հանրապետության դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է 2010 թվականի ընթացքում ստեղծել 1133 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում Վարչության կատարած ուսումնասիրությունների արդյունքներով պայմանագրային պարտավորությունները կատարել է 15 գնորդ, որոնց կատարած ներդրումները կազմել են 257 254,1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով` նշված գնորդների կողմից ստեղծվել է 1154 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված պայմանագրային պարտավորությունները չի կատարել մեկ գնորդ, որի չկատարած ներդրումները կազմել են 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով` չի ստեղծվել 36 աշխատատեղ:
Երկու գնորդ 2010 թվականի համար ստանձնած պայմանագրային պարտավորությունների (10 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարելու և 100 աշխատատեղ ստեղծելու վերաբերյալ) կատարման ժամկետները երկարաձգել է պայմանագրերում փոփոխություններ կատարելու միջոցով:
Գնորդների ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմնական պատճառներից են եղել տնտեսական ճգնաժամը և գնորդների ներկայացրած գործարար ծրագրերի ոչ իրատեսական լինելը:
Նախորդ տարիներին և հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների և օբյեկտների գնորդների` հաշվետու ժամանակաշրջանում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են Աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների ստանձնած` հաշվետու ժամանակաշրջանում ժամկետները լրացած ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին
Հ/Հ Ընկերության (մասնավորեցման օբյեկտի) անվանումը, հասցեն, պայմանագրի Մասնա-վորեցման Պայմանագրային պարտավորությունները Պարտավո- րությունների կատարման Պարտավորության կատարումը՝ ըստ հաշվետվության 1 2 3 4 5 6 1 «Ատոմսեյսմանախագիծ» ՓԲԸ ինժեներալաբորատոր մասնաշենքի համար նախատեսված ԱՇՕ մրցույթ Օբյեկտի շինարարության ընթացքում ապահովել ոչ պակաս, քան 3,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում, շինարարության ընթացքում ստեղծել 100 աշխատատեղ: 31.12.2010 Կատարվել է պայմանագրի փոփոխություն: 2 Նոյեմբերյան քաղաքի ուղղակի վաճառք Կատարել 20,0 մլն դրամի ներդրում: 06.09.2010 Կատարվել է 22,0 մլն դրամի ներդրում: 3 «Սևան» հանքային ջրերի գործարան» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր («Սևան» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ) մրցույթ Ապահովել աշխատատեղով 360 մարդ/ամիս` 23.11.2010 Ապահովվել է աշխատատեղերով 363 մարդ/ամիս՝ 4 «Ախուրյանի ավտոտրանսպորտ» ՊՓԲԸ գույքի կազմից առանձնացված Թալինի տեղամասի գույք, այդ թվում` 393,7 քմ մակերեսով շենք մրցույթ Ապահովել աշխատատեղով 240 մարդ/ամիս` 50 000 դրամ միջին աշխատավարձով: 15.12.2010 Ապահովվել է աշխատատեղերով 242 մարդ/ամիս` 57700 դրամ միջին աշխատավարձով: 5 «Մեխանիզատոր» ՓԲԸ 80% բաժնետոմսեր մրցույթ Ապահովել 25 աշխատատեղ` 40 000 դրամ աշխատավարձով: 11.07.2010 Ապահովվել է 25 աշխատատեղ` 6 «Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր ուղղակի վաճառք Կատարել 2,0 մլն դրամի ներդրում, ապահովել 4 աշխատատեղ` 25 000 դրամ աշխատավարձով: 11.01.2010 Կատարվել է 7 «Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտ-տեխնոպարկ» ՓԲԸ 100% բաժնետոմսեր ք. Երևան, Մանանդյան 33: «ՍՆԱՌՏ» ՍՊԸ, ուղղակի վաճառք Կատարել 17,0 մլն դրամի ներդրում, ապահովել 120 մարդ/ամիս աշխատատեղ` 90 000 դրամ միջին աշխատավարձով: 21.03.2010 Կատարվել է 18,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է աշխատատեղերով 239 մարդ/ամիս` 8 Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում գտնվող Վարդաշենի բազալտի հանքավայրի` 334,7 քմ մակերեսով շենքեր և 552,9 քմ մակերեսով շինություններ «Վարդաշենի հանք» ՍՊԸ, ուղղակի վաճառք Կատարել 8,0 մլն դրամի ներդրում, ապահովել 3 աշխատատեղ: 31.01.2010 Կատարվել է 8,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է 5 աշխատատեղ: 9 Գյումրի քաղաքի Սավոյան 7 հասցեում գտնվող ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղի ուսումնալաբորատոր մասնաշենքի ԱՇՕ Մակի Փանոսյան մրցույթ Կատարել 4,0 մլն դրամի ներդրում: 22.07.2010 Կատարվել է 10 «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ ուղղակի վաճառք 100 000 ԱՄՆ դոլար Կատարել 7,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում: 31.12.2010 ՀՀ կառավարության որոշմամբ կատարվել է պայմանագրի փոփոխություն: 11 «Կոմետա - 1» ԲԲԸ 80% բաժնետոմսեր ուղղակի վաճառք Կատարել 18,0 մլն դրամի ներդրում, ապահովել աշխատատեղով 120 մարդ/ամիս` 70 000 դրամ միջին աշխատավարձով: 09.04.2010 Կատարվել է 51,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է աշխատատեղերով 140 մարդ/ամիս` 12 «Ռեմդիզել» ՓԲԸ ուղղակի վաճառք Կատարել 25,0 մլն դրամի ներդրում: 25.08.2010 Կատարվել է 13 Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող` 5264,74 քմ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ ուղղակի վաճառք Կատարել 40,0 մլն դրամի ներդրում: 20.01.2010 Կատարվել է 14 «Շիրակ» հյուրանոցի շենք և գույք: ուղղակի վաճառք Ապահովել 51 աշխատատեղ` 50 000 դրամ միջին աշխատավարձով: 31.12.2010 Ապահովվել է 15 «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր ուղղակի վաճառք Կատարել 30,0 մլն դրամի ներդրում: 17.05.2010 Կատարվել է 16 «Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» ՓԲԸ 80% բաժնետոմսեր («Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» ԲԲԸ) մրցույթ Կատարել 200,0 հազ. դրամի ներդրում: 21.12.2010 Կատարվել է 17 «Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինստիտուտ» («Տրանսնախագիծ» ՓԲԸ 100% բաժնետոմսեր): ուղղակի վաճառք Ապահովել 74 աշխատատեղ՝ 65 000 դրամ միջին աշխատավարձով: 23.01.2010 Ապահովվել է 84 աշխատատեղ` 18 «Ձորագետի նավթամթերք» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մրցույթ Կատարել 100,0 հազ. դրամի ներդրում, ապահովել աշխատատեղերով 36 մարդ/ամիս` 22 000 դրամ աշխատավարձով: 29.04.2010 Ներկայացվել է հայցադիմում:
համարը և ամսաթիվը
ձևը,
գինը (հազ. դրամ)
ժամկետը
ք. Երևան, Պարույր Սևակի 9:
«ԻՏԱՐԿՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ
ք. Երևան, Մամիկոնյանց 40:
173-Մ 07.04.2003թ.
(Համաձայնագիր` 18.02.2008թ.)
27 800,0
31.12.2010
31.12.2011
Զ. Անդրանիկի 6 հասցեում գտնվող Նոյեմբերյանի կինոցանցի գույք, այդ թվում` 439,9 քմ մակերեսով տարածք
Կաքավիկ Ղուշչյան
Տավուշի մարզ, գ. Պռոշյան:
847-Ու 03.08.2007թ.
2 622,0
ք. Գավառ, Սայաթ-Նովայի 73:
Ռաֆիկ Ղազազյան
ք. Գավառ, Պետրովի փող., տ. 5:
254-Մ 17.11.2005թ.
(Պայմանագրի փոփոխություն 15.12.2008թ.)
6 100,0
35 000 դրամ միջին ամսական աշխատավարձով:
36274 դրամ միջին ամսական աշխատավարձով:
Արագածոտնի մարզ, ք. Թալին:
Շանթ Խաչատրյան
ք. Գյումրի, Հաղթանակի պող., 2շ., բն. 10: 257-Մ 23.12.2005թ.
(Պայմանագիր` 15.12.2008թ.)
Գնորդ` «Շանթ» ՍՊԸ, Թալին ավան, Շահումյան 4/27:
2 100,0
(«Մեխանիզատոր» ԲԲԸ)
ք. Երևան, Արցախի 47:
Հայկ Մարգարյան
ք. Երևան, Նոր Արեշ, փող. 15, տուն 18:
277-Մ 11.07.2007թ.
14 060,0
40 000 դրամ աշխատավարձով:
Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Իսրայելյան փող.: Աշխատավորական կոլեկտիվ:
849-Ու 11.01.2008թ.
5 433,0
11.01.2010
3 750,0 հազ. դրամի ներդրում, ապահովվել է 4 աշխատատեղ`
26 000 դրամ աշխատավարձով:
ք. Երևան, Հ. Հովսեփյան 31:
854-Ու 21.03.2008թ.
94 092,0
21.03.2010
91 800 դրամ միջին աշխատավարձով:
ք. Երևան, Վարդաշենի հանք:
853-Ու 31.01.2008թ.
3 400,0
31.01.2010
ք. Գյումրի, Խանջյան 4շ., բն. 1:
246/1-Մ 22.07.2008թ.
3 637,0
4 316,2 հազ. դրամի ներդրում:
ք. Երևան, Պարոնյան փող. 40:
«Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ
ք. Երևան, Սարյան 20:
686-Ու 14.05.2004թ.
(Պայմանագրի փոփոխություն` 04.02.2010թ.)
ք. Աշտարակ, Գիտավան-2:
Աշխատավորական կոլեկտիվ:
855-Ու 09.04.2008թ.
41 036,0
09.04.2010
70 420 դրամ միջին աշխատավարձով:
Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ:
«ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» ՍՊԸ, ք. Երևան,
Նոր Արեշի 24 փող. տուն 29:
857-Ու 13.08.2008թ.
153 366,0
66 460,9 հազ. դրամի ներդրում:
Սամվել Գրիգորյան
գ. Գուգարք, 10-րդ փող., տուն 27ա:
859-Ու 20.01.2009թ.
42 366,0
40 437,0 հազ. դրամի ներդրում:
ք. Երևան, Մ. Խորենացու 13ա:
«Շիրակ» ՍՊԸ 160-Ու 07.08.2001թ.
(Պայմանագրի փոփոխություն` 29.09.2005թ.)
500 000 ԱՄՆ դոլար
52 աշխատատեղ՝
64400 միջին աշխատավարձով:
ք. Վանաձոր, Մյասնիկյան 2:
Սեյրան Աղաբեկյան
ք. Վանաձոր, Գր. Լուսավորչի տուն 33-8:
845-Ու 17.05.2007թ.
2 244,0
43 080,0 հազ. դրամի ներդրում:
Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Շահումյան 1: Մանվել Սիմոնյան
ք. Հրազդան, Կենտրոն թաղ., շ. 98, բն.14: 281-Մ 21.12.2007թ.
1 152,0
210,0 հազ. դրամի ներդրում:
ք. Երևան, Դավիթ Անհաղթի 23: Աշխատավորական կոլեկտիվ
850-Ու 23.01.2008թ.
26 052,0
74 000 դրամ միջին աշխատավարձով:
Լոռու մարզ, գ. Ձորագետ:
Հուսիկ Մուրադյան
Արմավիրի մարզ, գ. Արաքս:
283-Մ 29.04.2008թ.
350,0
29.04.2010
2.1.3. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը
Օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:
Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել Օրենքով սահմանված ձևերով՝ որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:
Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 38 առևտրային կազմակերպություն:
Հաշվետու ժամանակաշրջանում նշված կազմակերպություններից`
ա) 3 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.
բ) 5 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:
Լուծարվող կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով կազմակերպվել են մի շարք աճուրդներ, ինչպես նաև միջոցառումներ են ձեռնարկվել դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում մարվել է շուրջ 57650,0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ 11278,0 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության գծով՝ 3481,0 հազար դրամ, աշխատավարձի գծով՝ 32319,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք՝ 10572,0 հազար դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկա- |
Ընկերության |
Հիմնադիրը |
Լուծարման մասին ՀՀ կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |
|
60034 |
ՌՏԻ-ի շինվերանորոգման վարչություն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1833-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
2. |
80039 |
«Նաիրի» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1833-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
3. |
21616 |
«Երևանի հատուկ ՇՎՎ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1833-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
4. |
20197 |
«Միջտնտշին» ՓԲԸ |
ՀՀ գյուղատնտեսության |
N 446-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
5. |
20904.3 |
«Գագարինի նավթամթերք» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 533-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
6. |
21881.4 |
«Ուտիք» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 533-Ա, |
Սնանկ է: | |
7. |
11037 |
Ղազանչիի կաթնահամալիր |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 1534-Ա, 21.11.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
8. |
89 |
«Անալիտսարք» ԲԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1610-Ա, 04.12.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
9. |
60351 |
«Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1610-Ա, 04.12.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
10. |
62076 |
Անիի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման միջտնտեսային ձեռնարկություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 534-Ա, 22.04.2004թ. |
Լուծարված է: | |
11. |
60216 |
Գորիսի հրուշակեղենի ՊՁ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 137-Ա, 10.02.2005թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
12. |
62392 |
«Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստական |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 137-Ա, 10.02.2005թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
13. |
62005 |
«Հայթուրթրեյդ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 460-Ն, 17.02.2005թ. |
Սնանկ է: | |
14. |
20571 |
«Աշոցքի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 515-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
15. |
15253 |
«Գործիքագործ» ՊՁ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
16. |
5328 |
Իջևանի գլխավոր պանրագործարան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
17. |
12264 |
Գետքի ԻԹԿ |
ՀՀ գյուղատնտեսության |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
18. |
20173 |
Գուգարքի ԳԱՍ ՊՁ |
ՀՀ գյուղատնտեսության |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
19. |
11039 |
Փոքրաշենի բտման տնտեսություն |
ՀՀ գյուղատնտեսության |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
20. |
11050 |
Արտամետի կերերի արտադրության տնտեսություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
21. |
60214 |
«Հայջրշին» ՊՓԲԸ Կապանի տնտհաշվարկային տեղամաս |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
22. |
60213 |
«Հայջրշին» ՊՓԲԸ Սիսիանի տնտհաշվարկային տեղամաս |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
23. |
62023 |
«Նոր Երկիր» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 348-Ն, |
Լուծարված է: | |
24. | 60153 | «Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ | Երևանի քաղաքապետարան |
N 348-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
25. |
21409 |
«Թալինի տպարան» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 843-Ն, |
Լուծարված է: | |
26. |
20904.10 |
«Բաղրամյանի նավթամթերք» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 475-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
27. |
62390 |
«Հրազդանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 475-Ա, |
Սնանկ է: | |
28. |
62093 |
«Արարատի ճանապարհների շահագործման և շինարարական» ՊՓԲԸ |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
N 728-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
29. |
62196 |
«Ջրհոս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 117-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
30. |
60305 |
«Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1525-Ա, |
Սնանկ է: | |
31. |
20376 |
«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
32. |
60044 |
«Աղանձոտ» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
33. |
20581.1 |
«Դեբեդ» հյուրանոց» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
34. |
546 |
«Ագաթ» արտադրակոմերցիոն ֆիրմա» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1071-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
35. |
60039 |
«Կապանի «Էլեկտրոն» ԲԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 536-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
36. |
62401 |
«Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 951-Ն, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
37. |
90006 |
«Նոր ներդրումներ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 227-Ա, |
Գտնվում է լուծարման գործընթացում: | |
38. |
90001 |
«Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
Սնանկ Է: |
2.2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
2.2.1. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի՝ մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է մեկ «փոքր» օբյեկտ (Արտավան գյուղի կենցաղի տունը):
«Փոքր» օբյեկտների մասնավորեցումից հաշվետու ժամանակաշրջանում ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 39 353,2 հազար դրամ: