հայաստանի հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
4 հունվարի 1992 թվականի N 1
քաղ. Երևան
շուկայական ազատ գների եվ սակագների մասին
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու մասին» հրամանագրի, և ելնելով սպառողական շուկայի կայունացման, շահութաբեր արտադրության խթանման, ժողովրդական սպառման ապրանքներով շուկայի հագեցման նպատակներից.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում բոլոր ձեռնարկությունները սահմանում են իրենց արտադրանքի և ծառայությունների գները և սակագները ինքնուրույն, ելնելով շուկայի առաջարկից և պահանջարկից, բացառությամբ NN 1 և 2 հավելվածներում բերված ապրանքներից և ծառայություններից: Ձեռնարկություններում գների և սակագների սահմանումը և փոփոխությունը հաստատվում են ձեռնարկության տնօրենի, գլխավոր հաշվապահի, գլխավոր տնտեսագետի, պլանային բաժնի պետի և առաքման բաժնի պետի ստորագրություններով:
2. Ելնելով NN 1 և 2 հավելվածներով նախատեսված գործող գների ու սակագների նկատմամբ սահմանային գործակիցներից, սահմանել նոր պետական կարգավորվող գներ և սակագներ հիմնական սպառողական ապրանքների, բնակչությանը ցույց տրվող ծառայությունների և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի համար:
3. Հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների և առևտրի նախարարություններին հաստատագրված և ազատ գների գործողության մեջ մտնելու կապակցությամբ սահմանել ապրանքների վերագնահատման կարգ:
4. ՀՀ բոլոր ձեռնարկությունները, անկախ սեփականության ձևից և պատկանելիությունից պարբերաբար տեղեկություններ են հայտնում ՀՀ Պետվիճկոմին, Հարկային տեսչությանը իրենց արտադրատեսակների և ծառայությունների գների ու սակագների մասին, նշված գերատեսչությունների կողմից սահմանված կարգով:
5. Սույն որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ Նախարարների խորհրդի նախկին որոշումները և կարգադրությունները գների և գնագոյացման մասին:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության հունվարի 4-ի N 1 որոշման |
ս ա հ մ ա ն ա յ ի ն չ ա փ ե ր
արտադրա-տեխնիկական նշանակության ապրանքների եվ ծառայությունների պետական գների եվ սակագների բարձրացման
|
Արդյունաբերական ապրանքների և սակագների գործող գների նկատմամբ կիրառվող սահմանային գործակիցներ: |
|
Բեռնատար տրանսպորտային սակագներ`1) |
|
| Երկաթգծով բեռների տեղափոխում | |
|
- ուղիղ հաղորդակցություն |
5 |
|
- տեղական հաղորդակցություն |
14,0 |
| Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխում |
3,6 |
| Կապի հիմնական ծառայություններ |
4 |
_____________________
1) Վառելիքի, էներգիայի, պահեստամասերի և ծախսերի մեջ մտնող այլ էլեմենտների հետագա թանկացման պայմաններում երկաթգծով բեռների տեղափոխման (տեղական հաղորդակցություն), ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխման, կապի հիմնական ծառայությունների սակագները պետք է սահմանեն համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները կառավարության կողմից հաստատված կարգով:
(հավելվածն ուժը կորցրել է գներն ու սակագները փոփոխված ապրանքների (ծառայությունների) մասում` համաձայն 29.05.92 ՆՀ-106)
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության հունվարի 4-ի N 1 որոշման |
հիմնական սպառողական ապրանքների եվ ծառայությունների գների ու սակագների բարձրացման սահմանային չափերը
|
Սահմանային գործակիցներ գործող գների ու սակագների նկատմամբ |
| Հաց | 3 |
| կաթ, մածուն | 3 |
| Մանկական սնունդ | 1,2 |
| Բնակչությանը իրացվող կերակրի աղ | 4 |
| կոմունալ-կենցաղային կարիքների համար բնակչությանը բացթողնվող էլեկտրաէներգիա |
1) առանց փոփոխության |
| ջերմային էներգիա | առանց փոփոխության |
| հեղուկ գազ | 6 |
| բնական գազ | 7,5 |
| դեղամիջոցներ և բժշկական նշանակության իրեր | 4 |
| բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձը | առանց փոփոխության |
| կոմունալ ծառայությունների կարևորագույն տեսակները` | |
| ջրախողովակից օգտվելու ծառայություն | 10 |
| բնակելի շենքերի ջեռուցման և տաք ջրամատակարարման ծառայություն | 5 |
|
կոյուղուց օգտվելու ծառայություն կենցաղային աղբի տեղափոխում |
5 12 |
Մարդատար տրանսպորտի ծառայություններ
| երկաթգծի տրանսպորտով ուղևորների և բեռների տեղափոխում |
3 |
| օդային տրանսպորտով ուղևորների և բեռների տեղափոխում |
4 |
|
մերձքաղաքային, քաղաքային (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս և տրամվայ) տրանսպորտով ուղևորների փոխադրում |
2 |
| կապի ծառայություններ` |
|
| քաղաքային և գյուղական հեռախոսային կապ |
2,5 |
| ռադիոֆիկացիա |
3,5 |
| միջքաղաքային հեռախոսային, հեռագրական և փոստային կապ |
4 |
______________________
1) Վառելիքի, էներգիայի, պահեստամասերի և ծախսերի մեջ մտնող այլ տարրերի հետագա թանկացման պայմաններում N 2 հավելվածում նշված բնակչությանը մատուցվող բոլոր ծառայությունների (բացառությամբ բնակվարձի, երկաթուղով և օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների) սակագները սահմանում են համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները կառավարության կողմից հաստատված կարգով:
(հավելվածն ուժը կորցրել է գներն ու սակագները փոփոխված ապրանքների (ծառայությունների) մասում` համաձայն 29.05.92 ՆՀ-106)
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 11.01.2000, N 4 | 11.01.2000, N 1 | |
| 29.05.1992, ՆՀ-106 | 29.05.1992, N 1 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|