Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-260-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (05.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.10.26/58(861) Հոդ.1470
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.10.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.10.2011
Дата вступления в силу
05.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) տալիս է եզրակացություն`

- ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություններ տալու վերաբերյալ,

- ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները 5 տարուց մինչև 15 տարի ժամկետով տալու վերաբերյալ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ շահագործման նպատակով փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:

Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրվում են Հայաստանի Հանրապետության Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում:

Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվությունները տրվում են 5 տարի ժամկետով, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով` մինչև 15 տարի ժամկետով:»:

Ջրօգտագործման թույլտվություններ տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 19

Երևան

ՀՕ-260-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան