Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-248-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.07.27/45(848) Հոդ.1103
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.06.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.07.2011
Дата вступления в силу
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4. Սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում սույն օրենսգրքի 204.1, 211, 225, 263, 562, 572, 595, 610, 654, 662, 678, 686 կամ 959 հոդվածներով նախատեսված, ինչպես նաև անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Սույն կետով նախատեսված պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմանների համապատասխանությունը հաստատվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո` մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 204.1-ին, 211-րդ, 225-րդ, 263-րդ, 562-րդ, 572-րդ, 595-րդ, 610-րդ, 654-րդ, 662-րդ, 678-րդ, 686-րդ կամ 959-րդ հոդվածներով նախատեսված, ինչպես նաև անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի օրինակելի ձևերը, որոնք կիրառության մեջ են դրվում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հուլիսի 19
Երևան
ՀՕ-248-Ն