ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 15.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) 2012 թվականի հունվարի 1-ից նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 միլիոն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն ունեցող (ավելացված արժեքի հարկի շեմը գերազանցած) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մինչև 2012 թվականի հունվարի 1-ն ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները հարկային մարմիններ կարող են ներկայացվել մինչև 2012 թվականի հունվարի 1-ը գործող կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 11 Երևան ՀՕ-218-Ն |