ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 39.1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից` օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող հարկ վճարողի հաշվետու տարվա շահութահարկի գումարը ազատ տնտեսական գոտու շահագործում իրականացնելու ժամանակահատվածի համար նվազեցվում է 100 տոկոսով:»:
Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը «գործունեությունից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու շահագործողներից» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 18
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-196-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|