ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 311.1-ին հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն գլխում հանրային ծառայողներ են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձինք:»:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հունիսի 14 Երևան ՀՕ-173-Ն |