ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2025 թվականի N 569-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1176-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1176-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման՝
ա․ 1-ին կետը «համաձայն» և հավելվածը վավերապայմանների «Հավելված» բառերից հետո լրացնել «N 1» բառերով,
բ․ 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1 Հաստատել սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։»․
2) որոշման հավելվածի`
ա․ 5-րդ կետի 4-րդ ենթակետը «ձևի» բառից հետո լրացնել «և խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի արդյունքում «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակից գեներացված N 5 ձևի» բառերով,
բ․ 10-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) ծրագրի N 2 կամ N 3 ձևերում առկա չէ խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարը, կամ լրացված է այնպիսի համար, որը չի համապատասխանում «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում առկա տվյալներին, կամ շահառուի կողմից ներկայացված սպանդի վերաբերյալ N 5 ձևի անասնաբուժական վկայականում նշված խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարը չի համապատասխանում ծրագրի N 2 և N 3 ձևերում լրացված նույնականացման անհատական համարին.»,
գ․ 10-րդ կետի 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.
«9) խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման N 1 կամ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի վերաբերյալ N 5 ձևերի անասնաբուժական վկայականների պատճենները բացակայում են:».
3) որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել սպանդանոցների տեղակայման վայրի համայնքների հետ ծրագրի շրջանակներում ստացված դիմումների ուսումնասիրության և մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարների տրամադրման պայմանագրերի կնքումը։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 6-ից։
(4-րդ կետը փոփ. 05.06.25 N 732-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի N 569-Լ որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով պետության կողմից ֆերմերային տնտեսությունների կողմից ձեռք բերվող սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցումն է (այսուհետ՝ փոխհատուցում)։
2. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2. Ծրագրի մասնակիցներն են՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության այն համայնքները, որտեղ տեղակայված են սպանդանոցները (այսուհետ՝ համայնք).
3) սպանդանոցային սպանդի ծառայություն մատուցող տնտեսավարողները՝ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը.
4) սպանդանոցային սպանդի ծառայություն ձեռք բերող ֆերմերային տնտեսությունները։
3. Ծրագրի իմաստով շահառու է համարվում սպանդանոցային սպանդի ծառայություն ձեռք բերող ֆերմերային տնտեսությունը (այսուհետ՝ շահառու), որն զբաղվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի «A (ԷՅ) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի «01.41.0» և «01.42.0» ենթադասերին դասվող գործունեության տեսակներով։
4. Ծրագրի իմաստով սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարող է համարվում այն կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը՝
1) նախարարության և համայնքի հետ կնքել է ծրագրի N 1 ձևին համապատասխան ֆերմերային տնտեսությանը խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության մատուցման համաձայնագիր, որով ստանձնել է շահառուին ծրագրով սահմանված պայմանների համաձայն խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն մատուցելու պարտավորություն․
2) ծրագրից օգտվելու նպատակով համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ։
5. 2025 թվականի հունիսի 6-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուին մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից տնտեսավարողին է տրամադրվում մատուցված ծառայության վճարի մասնակի փոխհատուցում՝
1) շահառուի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար տնտեսավարողի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 Հայաստանի Հանրապետության դրամը.
2) նախապես սահմանված սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար տնտեսավարողի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15000 Հայաստանի Հանրապետության դրամը։
(5-րդ կետը փոփ. 05.06.25 N 732-Լ)
6. Նախարարությունն ամսական պարբերականությամբ, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-րդ աշխատանքային օրը, համայնքին է փոխանցում ծրագրի N 5 ձևին համապատասխան ստացված եզրակացություններում նշված շահառուներին փոխհատուցման ենթակա գումարների 3%-ը՝ ծրագրի շրջանակներում ստացված դիմումների ուսումնասիրության և մոնիթորինգի իրականացման համար։
7. Փոխհատուցում չի տրամադրվում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն ձեռք բերող այն շահառուներին, որոնք հանդիսանում են ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններին խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն չմատուցող) սպանդանոցներ և տնտեսավարողի սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետեր հանդիսացող անձինք կամ նրանց ընտանիքի անդամներ (ծնող, ամուսին, զավակ)։
8. Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարողը, որն ամսական պարբերականությամբ, մինչև գործունեության իրականացման տվյալ ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ ծրագրի N 2 ձևին համապատասխան էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է ներկայացնում համայնքի ղեկավարին, որին կցում է՝
1) հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տվյալներին համապատասխան ներբեռնված և արտատպված հարկ վճարողի անձնական հաշվի քարտի քաղվածքը․
2) խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձի, խոշոր եղջերավոր կենդանու տվյալների և սպանդի ծառայության մատուցման վերաբերյալ ծրագրի N 3 ձևին համապատասխան իր կողմից կազմված տեղեկանքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածով հաստատված խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի արդյունքում «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակից գեներացված N 5 ձևի անասնաբուժական վկայականի (այսուհետ՝ N 5 ձևի անասնաբուժական վկայական) պատճենը կամ լուսապատճենը.
3) որոշման N 2 հավելվածով հաստատված N 1 ձևի անասնաբուժական վկայականի պատճենը կամ լուսապատճենը (այսուհետ՝ N 1 ձևի անասնաբուժական վկայական), ընդ որում, բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած խոշոր եղջերավոր կենդանու սպանդ իրականացված լինելու դեպքում N 1 ձևի անասնաբուժական վկայականում պետք է առկա լինի նշում խոշոր եղջերավոր կենդանու բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած լինելու մասին գրառում.
4) խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն մատուցելու վերաբերյալ ծրագրի N 4 ձևին համապատասխան լրացված հայտարարության բնօրինակը․
5) սպանդանոցի կողմից սպանդի ծառայության մատուցման դիմաց սահմանված վճարի և ծրագրով նախատեսված պետության կողմից տրամադրվող փոխհատուցման տարբերության չափով շահառուից գանձված վճարը հիմնավորող փաստաթղթի պատճենը՝
ա․ եթե սպանդանոցի կողմից սահմանված սպանդի ծառայության վճարի չափը գերազանցում է 10000 Հայաստանի Հանրապետության դրամը,
բ․ եթե սպանդանոցի կողմից բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սահմանված վճարի չափը գերազանցում է 15000 Հայաստանի Հանրապետության դրամը․
6) տեղեկություն տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետեր հանդիսացող անձանց անվանումների և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների մասին։
9. Համայնքի ղեկավարի աշխատակազմը ծրագրի N 2 ձևին համապատասխան դիմումն ստանալուն հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դիմումի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում է ծրագրի N 5 ձևին համապատասխան եզրակացություն և այն թղթային տարբերակով (գրությամբ) ներկայացնում է նախարարություն՝ կցելով տնտեսավարողի կողմից ծրագրի N 2 ձևին համապատասխան ներկայացված դիմումի և կից փաստաթղթերի պատճենները։
10. Համայնքի ղեկավարի աշխատակազմի կողմից ծրագրի N 2 ձևին համապատասխան ստացված դիմումը մերժվում է, եթե՝
1) դիմումը ներկայացվել է ծրագրի 8-րդ և 9-րդ կետերում նշված պահանջների և ժամկետների խախտմամբ.
2) ծրագրի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված հարկ վճարողի անձնական հաշվի քարտի քաղվածքի համաձայն ծրագրի N 2 ձևին համապատասխան դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով առկա են չկատարված պարտավորություններ․
3) ծրագրի N 3 ձևը լրացված է թերի (ոչ ամբողջական)․
4) ծրագրի N 3 և N 4 ձևերում նշված տեղեկատվություններում առկա են անհամապատասխանություններ.
5) ծրագրի N 3 կամ N 4 ձևերը բացակայում են, կամ լրացված են թերի (ոչ ամբողջական) կամ ծրագրի N 3 կամ N 4 ձևերին ոչ համապատասխան․
6) ծրագրի N 3 կամ N 4 ձևերում առկա են շահառուին սեփականության կամ օգտագործման իրավունքով կամ շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետեր հանդիսացող անձինք կամ նրանց ընտանիքի անդամներ (ծնող, ամուսին, զավակ).
7) N 1 կամ N 5 ձևերի անասնաբուժական վկայականների պատճենները բացակայում են․
8) բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած խոշոր եղջերավոր կենդանու տեղափոխման N 1 ձևի անասնաբուժական վկայականում առկա չէ խոշոր եղջերավոր կենդանու բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած լինելու վերաբերյալ նշում․
9) ծրագրի N 3 կամ N 4 կամ ձևերում առկա չէ խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարը, կամ լրացված է այնպիսի համար, որը չի համապատասխանում «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ համակարգ) առկա տվյալներին, կամ տնտեսավարողի կողմից ներկայացված N 5 ձևի անասնաբուժական վկայականում նշված խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարը չի համապատասխանում ծրագրի N 3 ձևում լրացված նույնականացման անհատական համարին․
10) տնտեսավարողի կողմից սպանդի ծառայության համար գանձված վճարի չափը գերազանցում է ծրագրի N 1 ձևին համապատասխան կնքված համաձայնագրում նշված սպանդի ծառայության մատուցման համար տնտեսավարողի կողմից սահմանված ծառայության վճարի և ծրագրի 5-րդ կետով սահմանված փոխհատուցման տարբերությանը:
11. Համայնքի ղեկավարի աշխատակազմի կողմից ծրագրի N 2 ձևին համապատասխան ներկայացված դիմումի մերժման դեպքում արձանագրվում է մերժման հիմքը և տնտեսավարողին էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) տեղեկացվում է անհամապատասխանությունները վերացնելու և 5 աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի 8-րդ կետում նշված պայմաններով ծրագրի N 2 ձևին համապատասխան նոր դիմում ներկայացնելու մասին։
12. Համայնքի ղեկավարի աշխատակազմից ծրագրի N 5 ձևին համապատասխան եզրակացությունն ստանալուն հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը տնտեսավարողի հետ կնքում է սպանդանոցային ծառայության ծրագրի 5-րդ կետով սահմանված սպանդանոցի կողմից մատուցված սպանդի ծառայության փոխհատուցման ենթակա վճարի տրամադրման պայմանագիր։
13. Ծրագրի 12-րդ կետով սահմանված պայմանագիրը կնքելուց հետո նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարի աշխատակազմից ստացված ծրագրի N 5 ձևին համապատասխան եզրակացության հիման վրա փոխհատուցման ենթակա գումարը փոխանցում է տնտեսավարողին:
14. Տնտեսավարողը և N 1 ձևի անասնաբուժական վկայականը տրամադրողը պետք է խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձին տեղեկացնեն ծրագրի N 4 ձևը լրացնելու պահանջի մասին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջիններիս աջակցեն դրանք լրացնելու հարցում։
15. Խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձը տնտեսավարողին է տրամադրում ծրագրի N 4 ձևին համապատասխան լրացված հայտարարության բնօրինակը և N 1 ձևի անասնաբուժական վկայականի բնօրինակը կամ պատճենը։
16. Տնտեսավարողի կողմից սպանդի ենթարկված խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքը և ենթամթերքը հանձնվում է խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձին։
(16-րդ կետը փոփ. 05.06.25 N 732-Լ)
3. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
17. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է համայնքի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ՝ խումբ) կողմից։
18. Խմբի կողմից ընտրանքային մոնիթորինգի են ենթարկվում տվյալ ամսվա ընթացքում ստացված դիմումին (դիմումներին) կից ծրագրի N 3 ձևում նշված խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի առնվազն 25 %-ին վերաբերող տվյալները։
19. Մոնիթորինգն իրականացվում է՝
1) ծրագրի N 3 ձևի տեղեկանքում և N 1 ու N 5 ձևերի անասնաբուժական վկայականներում նշված խոշոր եղջերավոր կենդանիների նույնականացման անհատական համարների համադրման և նույնականացման միջոցով․
2) ծրագրի N 3 ձևի տեղեկանքում նշված և համակարգում առկա խոշոր եղջերավոր կենդանիների նույնականացման անհատական համարների համադրման և նույնականացման միջոցով:
3) (ենթակետն ուժը կորցրել է 05.06.25 N 732-Լ)
(19-րդ կետը փոփ. 05.06.25 N 732-Լ)
20. Տվյալ ամսվա ընթացքում իրականացված մոնիթորինգի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որը մինչև արձանագրության կազմման ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներկայացվում է նախարարություն։
21. Եթե մոնիթորինգի ընթացքում պարզվում է, որ տնտեսավարողի կողմից ներկայացված փաստաթղթերում տեղ են գտել ծրագրով սահմանված պահանջների խախտումներ, ապա այդ խախտումների մասով տրամադրված փոխհատուցումը խախտումները հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողի կողմից վերադարձվում է նախարարության համապատասխան հաշվեհամարին՝ կիրառելով Կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը։
Ձև N 1
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N
ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ք. Երևան |
«___» «_______________ » 202....թ. |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար ...............................................-ի, որը գործում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրության հիման վրա, այսուհետ՝ «Պետական մարմին», մի կողմից, սպանդանոցի տեղակայման վայրի համայնքը, ի դեմս համայնքի աշխատակազմի ղեկավար ........................................................-ի, որը գործում է համայնքի կանոնադրության հիման վրա, այսուհետ՝ «Համայնք» և
...............................................................................-ն, ի դեմս ..............................................................,
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը) |
(նշել պաշտոնը, անունը, ազգանունը) |
որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա, այսուհետ՝ «Կազմակերպություն», (այսուհետ միասին՝ կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ................... .... -ի N ....... – Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր), կնքեցին սույն համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր) հետևյալի մասին.
1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1 Որոշմամբ հաստատված ծրագրից օգտվելը և այդ նպատակով համագործակցելն է։
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1 Կազմակերպությունը պարտավորվում է շահառուին մատուցված սպանդանոցային ծառայության դիմաց ծրագրով սահմանված փոխհատուցումն ստանալու համար դիմել՝ ծրագրով սահմանված պահանջներն ապահովելու դեպքում։
2.2 Կազմակերպությունը պարտավորվում է խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման դիմաց գանձել սպանդանոցի կողմից սպանդի ծառայության մատուցման համար սահմանված վճարի և ծրագրով նախատեսված պետության կողմից տրամադրվող փոխհատուցման տարբերության չափով վճար և սպանդի ենթարկված խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքը և ենթամթերքը հանձնել խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձի տնօրինմանը։
(2.2-րդ կետը փոփ. 05.06.25 N 732-Լ)
2.3 Կազմակերպությունը պարտավորվում է իր կողմից սպանդի ծառայության մատուցման համար սահմանված ........ և բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար սահմանված ........ Հայաստանի Հանրապետության դրամ վճարները ծրագրի գործողության ժամանակահատվածում չավելացնել։
2.4 Կազմակերպությունը պարտավորվում է խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի մատուցված ծառայության վերաբերյալ լրացված ծրագրի N 4 ձևի հայտարարությունը պահանջել և ստանալ խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջինիս աջակցել այն լրացնելու հարցում։
2.5 Կազմակերպությունը պարտավորվում է խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձից պահանջել և ստանալ N 1 ձևի անասնաբուժական վկայականի պատճենը կամ լուսապատճենը։
2.6 Կազմակերպությունը պարտավորվում է իր կողմից ներկայացված փաստաթղթերում ծրագրով սահմանված պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում խախտումների մասով տրամադրված փոխհատուցումը խախտումները հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել նախարարության համապատասխան հաշվեհամարին։
2.7 Համայնքը պարտավորվում է ընդունել կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները, ծրագրով սահմանված պայմաններով և ժամկետներում կատարել դիմումների ուսումնասիրություն և պետական մարմին ներկայացնել ծրագրի N 5 ձևին համապատասխան եզրակացությունը։
2.8 Համայնքը պարտավորվում է իրականացնել ծրագրի մոնիթորինգ և կազմված արձանագրություններն ամսական պարբերականությամբ՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներկայացնել պետական մարմին։
2.9 Պետական մարմինը պարտավորվում է կազմակերպության կողմից սույն համաձայնագրի 1․2-րդ կետում նշված պահանջների ապահովման դեպքում սահմանված կարգով տրամադրել համապատասխան փոխհատուցումը։
3. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
3.1 Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի 3-րդ կետով սահմանված ժամկետում խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձի համար սպանդի ծառայության մատուցման դիմաց ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան փոխհատուցման տրամադրումը:
3.2 Համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով․
3.3 Համաձայնագիրը կնքված է հայերեն լեզվով, երեք օրինակից և երեք էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
4. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ |
ՀԱՄԱՅՆՔ |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
.............................................. (համայնքի անվանումը) |
................................................ (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
Հասցե` 0010, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն |
Հասցե ....................................
............................................ |
Հասցե .....................................
............................................ |
Հ/Հ ................................ |
Հ/Հ.................................. |
Հ/Հ.................................. |
ՀՎՀՀ 02698604 |
ՀՎՀՀ ................................ |
ՀՎՀՀ ................................ |
Հեռ.................................... |
Հեռ.................................... |
Հեռ.................................... |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար ՀԱՅԿԱԶ ՆԱՍԻԲՅԱՆ |
.................................................. (տնտեսավարողի ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը) |
................................................. (կազմակերպության ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը) |
______________________ (ստորագրություն) Կ. Տ |
______________________ (ստորագրություն) Կ. Տ. |
______________________ (ստորագրություն) Կ. Տ. |
(ձևը փոփ. 05.06.25 N 732-Լ)
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ........................... ՄԱՐԶԻ .............................
(նշել մարզի անվանումը) |
(նշել համայնքի անվանումը) |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
……………………………………………………………………………...............…………………………....-ԻՑ
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ............................................................................………………………………....-ի
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
կողմից 202... թվականի .....................-ին խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոց
(նշել ամիսը) |
տեղափոխող անձանց համար մատուցված սպանդի ծառայության՝ ծրագրի ընթացակարգի հիման վրա հաշվարկված
.............................(.....................................) դրամ
(նշել գումարի չափը թվերով) |
(նշել գումարի չափը տառերով) |
փոխհատուցումը փոխանցել .............................................................................-ի
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
..................................................... գործող N ……………………………. հաշվեհամարին։
(նշել ֆինանսական կազմակերպության անվանումը)
Առդիր՝ .... էջ։
Ստորագրող
............................. (պաշտոնը) |
……......................... (անունը, ազգանունը) |
..................................
(ստորագրությունը)
..... ..................... 202.... թ.
Կ.Տ.
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՆՔ
............... ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ...................................................... ..... ..... -ի
(նշել ամիսը կամ ամիսները) |
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և ՀՎՀՀ-ն) |
ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԱՆՈՑ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԱՆՁԱՆՑ, ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN ը/կ |
Խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձի անվանումը կամ անունը ազգանունը, ՀՎՀՀ՝ առկայության դեպքում |
N 1 ձևի անասնա-բուժական վկայականի համարը և տրման ամսաթիվը |
Գլխաքա-նակը /հատ/ |
Կենդանի քաշը /կգ/ |
Սպանդի ամսաթիվը |
Սպանդի ծառայության դիմաց գանձված վճարը՝ առկայության դեպքում /ՀՀ դրամ/ |
Խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարը |
N 5 ձևի անասնա-բուժական վկայականի համարը և տրման ամսաթիվը |
1 |
||||||||
2 |
||||||||
3 |
||||||||
Ընդամենը |
X |
X |
X |
X |
Ստորագրող | |
............................. (պաշտոնը) |
……......................... (անունը, ազգանունը) |
.................................. (ստորագրությունը) |
|
..... ..................... 202.... թ. Կ.Տ. |
Ձև N 4
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
...........................................․...........................................................................................
(նշել խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձի անունը, ազգանունը, հայրանունը կամ կազմակերպության անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն և հեռախոսահամարը)
սույն հայտարարությամբ հավաստում եմ, որ սեփականության իրավունքով ինձ պատկանող
կամ ................................................................................................................................-ի
(նշել սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը կամ նույնականացման քարտի համարը)
կողմից ինձ փոխանցված
............................................................................................................................................
(նշել խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարը)
............................................................................................................................................
(նշել խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարը)
............................................................................................................................................
(նշել խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարը)
............................................................................................................................................
(նշել խոշոր եղջերավոր կենդանու նույնականացման անհատական համարը)
նույնականացման համարներով ............... խոշոր եղջերավոր կենդանիներն սպանդի են
(նշել սպանդի ենթարկված խոշոր եղջերավոր կենդանու (ների) թիվը)
ենթարկվել .........................................................................................................................-ի
(նշել սպանդի ծառայություն մատուցած կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գործունեության
իրականացման հասցեն)
կողմից ընդամենը .................................. Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, իսկ սպանդից ստացված մսեղիքն ու ենթամթերքն ամբողջությամբ տրամադրվել է ինձ։
Գիտակցում եմ, որ կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկատվություն (տվյալ) ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Ստորագրող՝
(նշել խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը կամ նույնականացման քարտի համարը կամ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պաշտոնատար անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը) |
(նշվում է ստորագրողի պաշտոնը կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում) |
(ստորագրությունը)
..... ..................... 20.....թ.
Կ.Տ*.
* -կնքվում է, եթե խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձը կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր։
(ձևը փոփ. 05.06.25 N 732-Լ)
Ձև N 5
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _ _
.......................................………………………… ....-Ի ԿՈՂՄԻՑ 202... ԹՎԱԿԱՆԻ
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
.............. ԱՄՍԻՆ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՉԱՓՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
.................... մարզի ................ համայնքի ղեկավարին ներկայացված 202... թվականի
......................... -ի N ….…................ դիմումի համաձայն .........................................................- ի
(նշել մուտքի համարը) |
(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
(ՀՎՀՀ` ....................) կողմից 202... թվականի ............................. ամսվա ընթացքում ծրագրի շրջանակներում կատարվել է ............ գլուխ խոշոր եղջերավոր կենդանու սպանդ և
(նշել սպանդի ենթարկված խոշոր եղջերավոր կենդանու (ների) թիվը)
ծրագրի ընթացակարգի հիման վրա հաշվարկված սպանդի ծառայության արժեքի պետության կողմից փոխհատուցման ենթակա գումարը կազմում է
................................(.....................................) դրամ, որը ենթակա է վճարման
(նշել գումարի չափը թվերով) |
(նշել գումարի չափը տառերով) |
............................................................................................................................................-ի
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
...........................................................-ում գործող N ……………………………. հաշվեհամարին։
(նշել ֆինանսական կազմակերպության անվանումը) |
(նշել հաշվեհամարը) |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ……………… մարզի ……… համայնքի աշխատակազմի ղեկավար |
................. (ստորագրությունը) |
..................................... (անունը, ազգանունը) |
........ ......................... 202...թ.»:
(հավելվածը փոփ. 05.06.25 N 732-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.06.2025, N 732-Լ | 07.06.2025, N 569-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|