ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 732-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 569-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 569-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 4-րդ կետում «հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից» բառերը փոխարինել «2025 թվականի հունիսի 6-ից» բառերով.
2) որոշման հավելվածի`
ա․ 5-րդ կետում «Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի հունիսի 6-ից» բառերով,
բ․ 16-րդ կետում և N 1 ձևի 2.2-րդ կետում «Եթե խոշոր եղջերավոր կենդանին սպանդանոց տեղափոխող անձը չի համարվում խոշոր եղջերավոր կենդանու սեփականատերը, ապա տեղափոխող անձն իրեն հանձնված խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքը և ենթամթերքը փոխանցում է խոշոր եղջերավոր կենդանու սեփականատիրոջը։» բառերը հանել,
գ․ 19-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ․ N 4 ձևում «՝ սեփականատիրոջը փոխանցելու նպատակով (ընդգծել այն հատվածը, որին համապատասխանում է հայտարարատուն)» բառերը հանել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|