Գլխավոր տեղեկություն
Номер
N 2186-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.06.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 04.06.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
02.06.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
02.06.2025
Дата вступления в силу
05.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2186-Ա

«02» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածում նշված անձանց, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2025 թվականի ավարտը տրամադրվում է ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

02.06.2025 թ.

հ. 2186-Ա որոշման

 

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

 

հ/հ

Հաշմանդամի
անունը, ազգանունը

Փոխադրող մեքենայի համարանիշը

Փոխադրող անձը

Արտոնության տրամադրման ժամկետը

1

Լևոն Բաբկենի Կարապետյան

64 GO 006

Բաբկեն Կարապետյան

31.12.2025թ.

2

Մանե Լևոնի Վիրաբյան

37 HV 603

Աիդա Ավագյան

31.12.2025թ.

3

Ալեքսանդրա Ալեքսանդրի Ասատրյան

36 RG 943

Արսեն Ղազարյան

31.12.2025թ.

4

Արթուր Վահանի Սարգսյան

37 CH 243

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

5

Եսթեր Պողոսի Մկրտչյան

05 AN 070

Անի Խաչատրյան

31.12.2025թ.

6

Հովհաննես Ռոբերտի Ղազարյան

36 PX 744

փոխադրվում է ինքնուրույն

31.12.2025թ.

7

Լինա Վարդանի Մկրտչյան
_________________________
Արա Վարդանի Մկրտչյան

36 ZO 116

Նարինե Հովհաննիսյան

31.12.2025թ.

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան