Գլխավոր տեղեկություն
Номер
N 677-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.05.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.05.2025
Дата вступления в силу
30.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2025 թվականի N 677-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2106-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 6-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Գույք նվիրաբերելու մասին» N 2106-Ա որոշումը։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի (այսուհետ՝ համայնք) հետ կնքել համայնքին նվիրաբերված, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, գյուղ Ծակքար, 1-ին փողոց 16/2 հասցեում գտնվող՝ 0.1466 հեկտար մակերեսով հողամասի նվիրաբերության մասին 2023 թվականի հունվարի 24-ին կնքված թիվ ՆԲ-02/023 պայմանագրի լուծման մասին համաձայնագիր՝ դրանում սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ