Գլխավոր տեղեկություն
Номер
N 336-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
27.05.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
27.05.2025
Дата вступления в силу
28.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 336-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 867-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01513853) «Բեյքեր Թիլլի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2025 թվականի մայիսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի ֆինանսական հաշվետվության աուդիտի իրականացում` 850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական աջակցություն» ծրագրի մասին» N 867-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

27.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ