Գլխավոր տեղեկություն
Номер
N 1847-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 19.05.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
16.05.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
16.05.2025
Дата вступления в силу
20.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1847-Ա

«16» մայիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի կողմից 18.02.2025 թվականին հայտարարված ԵՔ-ԲՄԱՊՁԲ-25/4 ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար Երևան քաղաքի ««Արաբկիր» առողջության կենտրոն» ՓԲ ընկերության թվով 2 վերելակի մատակարարման (տեղադրումով և սպասարկումով) ընթացակարգին հայտ ներկայացրած «Էլմիրա Աղամյան» Ա/Ձ-ն (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը:

Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ: Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 41-րդ կետի պահանջները, 04.04.2025 թվականին մեկ աշխատանքային օրով կասեցրել է նիստը և առաջարկել Մասնակցին հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները: Սահմանված ժամկետում Մասնակցի կողմից արձանագրված անհամապատասխանությունները չեն շտկվել:

Գնահատող հանձնաժողովը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 42-րդ կետով, Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել:

Գնման ընթացակարգի շրջանակում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 06.05.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Էլմիրա Աղամյան» Ա/Ձ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան