Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-139-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (23.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.658
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.04.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.05.2011
Дата вступления в силу
23.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի ապրիլի 12-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 5.1-ին կետերով.

«3.2. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) պետական ռեգիստրի կենտրոնական մարմին է ներկայացնում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկը:

Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկում ներառված իրավաբանական անձի գրանցման հայտի հետ չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «գ.2» ենթակետով սահմանված տեղեկանքը, ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Հանձնաժողովին` Հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես Հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:».

«5.1. Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկում ներառված անհատ ձեռնարկատերը չի ներկայացրել սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի «բ.1» ենթակետով սահմանված տեղեկանքը, ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Հանձնաժողովին` Հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես Հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև Հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Պետական գրանցման համար դիմող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են, մինչև սույն օրենքով սահմանված կարգով գրանցման համար դիմելը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնել Հանձնաժողով:»:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

 

«8) իրավաբանական անձանց միացման կամ միաձուլման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում է Հանձնաժողովի տրամադրած տեղեկանքն առ այն, որ տվյալ միացումը կամ միաձուլումը չի հակասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

Սույն կետով նախատեսված տեղեկանքի բացակայությունը հիմք է իրավաբանական անձանց միացման կամ միաձուլման պետական գրանցման դիմումի ընդունումը մերժելու համար:»:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետը լրացնել «գ.2» ենթակետով.

«գ.2) Հանձնաժողովի որոշմամբ մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող համարվող իրավաբանական անձանց լուծարման դեպքում` նաև տեղեկանք Հանձնաժողովից առ այն, որ Հանձնաժողովը չի առարկում տվյալ իրավաբանական անձի լուծարմանը.».

2) 2-րդ կետը լրացնել «բ.1» ենթակետով.

«բ.1) Հանձնաժողովի որոշմամբ մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող համարվող անհատ ձեռնարկատերը` նաև տեղեկանք Հանձնաժողովից առ այն, որ Հանձնաժողովը չի առարկում տվյալ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուն.»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. մայիսի 6

Երևան

ՀՕ-139-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան