ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1840-Ա |
«16» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի Հ.1659-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով լ/ա Արթուր Սարգսյանի 06.05.2025թ. հ.Դ-48339-24 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2025 թվականի ապրիլի 30-ի «Երևանի քաղաքապետի 2025 թվականի ապրիլի 10-ի հ.1315-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.1659-Ա որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 16.05.2025թ. հ. 1840-Ա որոշման |
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Ռոման Հայրապետյան /լիազորված անձ/ Ռաֆիկ Մխեյան |
Հաղթանակ 5-րդ փողոց, հ.102ա |
հողամաս |
Հաղթանակ 5-րդ փողոցի հ.102ա հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 07.03.2025թ. հ.809-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 5-րդ փողոց, հ.104 |
01073YCVSRUK |
|
2 |
Աննա Աղաբեկյան /լիազորված անձ/ Ներսես Նալբանդյան |
Հ. Քոչար փողոց, հ.27 շենք |
ոչ բնակելի տարածք |
Ներսես Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Քոչար փողոցի հ.27 շենքում գտնվող ոչ բնակելի տարածքին /վկ. հ.11042024-01-0171/ տրամադրել հասցե՝ Հրաչյա Քոչարի փողոց, հ.27 շենք, շինություն հ.53/1 |
01033XWBVQYX |
|
3 |
Արթուր Մարգարյան /լիազորված անձ/ Օհաննես Ստեփանյան և Սուսանա Նոեմի Սիրույան |
Այգեձորի փողոց, հ.8 |
բնակելի տուն |
Օհաննես Ստեփանյանին և Սուսանա Նոեմի Սիրույանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Այգեձորի փողոցի հ.8 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.26122019-01-0236, ընդ. բաժնային շինություն 30.9քմ և հող 162.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 108.96քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, հ.8/2 |
010339VNKGXN |
|
4 |
Արթուր Մարգարյան /լիազորված անձ/ Օհաննես Ստեփանյան և Սուսանա Նոեմի Սիրույան |
Այգեձորի փողոց, հ.8 |
բնակելի տուն |
Օհաննես Ստեփանյանին և Սուսանա Նոեմի Սիրույանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Այգեձորի փողոցի հ.8 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.26122019-01-0236, ընդ. բաժնային շինություն 30.9քմ և հող 162.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 79.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, հ.8/3 |
01033D4FHQN5 |
|
5 |
Աստղիկ Հովհաննիսյան /լիազորված անձ/ Ալիլյա Ղազարյան |
Նորքի 1-ին նրբանցք, հ.27 |
բնակելի տուն |
Ալիլյա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորքի 1-ին նրբանցքի հ.27 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.21042025-01-0341/ տրամադրել հասցե՝ Նորքի փողոց, 1-ին նրբանցք, հ.19/9 |
01093BJ6E9VB |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |