ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2025 թվականի N 609-Ա
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ «055101.00.6 ՖԻԶԻԿԱ (055101.02.6 ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐՆԵՐԻ ՖԻԶԻԿԱ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԷԴՈՒԱՐԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1290-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «055101.00.6 Ֆիզիկա (055101.02.6 Միջուկային ռեակտորների ֆիզիկա)» մասնագիտությամբ Երևանի պետական համալսարանում սովորելու նպատակով Հովհաննես Էդուարդի Գրիգորյանին (ծնվ.՝ 20.10.2004 թ.) տրված տարկետումը՝ Երևանի պետական համալսարանից հեռացվելու հիմքով:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1290-Ա որոշման՝
1) 4-րդ կետի «21-րդ ենթակետով Հովհաննես Էդուարդի Գրիգորյանի,» բառերը հանել.
2) N 1 հավելվածի 1-ին կետի 21-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|