ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀO-195-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 27-րդ կետից հանել «և վարկային կազմակերպությունը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Վարկային կազմակերպությունները կարող են իրականացնել ներդրումային ծառայություններ, ինչպես նաև սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ոչ հիմնական ծառայություններ բացառապես «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասի շրջանակներում:»:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) վերնագրից և տեքստից հանել «և վարկային կազմակերպությունները» և «, վարկային կազմակերպությունը» բառերն իրենց հոլովաձևերով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «և վարկային կազմակերպությունների» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված ներդրումային ընկերությունները պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 6
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-134-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|