Գլխավոր տեղեկություն
Номер
N 320-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
19.05.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
19.05.2025
Дата вступления в силу
20.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 320-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 05514397) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի ապրիլի 7-ի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի մասին» N 217-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02500052) 2023 թվականի ապրիլի 17-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի մայիսի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԴԱՅԱՆԱՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05524623) 2025 թվականի ապրիլի 15-ին կնքված՝ N CTS-0425 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի մայիսի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ 256,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00046317) 2025 թվականի ապրիլի 15-ին կնքված` N 28B000160425 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի մայիսի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարման ծառայություների գործարքը` 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Սոֆոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00232725) 2025 թվականի ապրիլի 15-ին կնքված՝ N 552/BHC/25/04/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երկու հատ դյուրակիր համակարգչի, երկու հատ տպիչի և մեկ հատ պրոյեկտորի ձեռքբերում` 1,325,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02606482) 2025 թվականի ապրիլի 14-ին կնքված՝ N 552/BHC/25/04/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի, բժշկական և հիգիենիկ պարագաների ձեռքբերում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00096001) 2025 թվականի փետրվարի 20-ին կնքված պայմանագրի (դիմումի համար/ID՝ 0222989) շրջանակներում 2025 թվականի մայիսի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

19.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան