Գլխավոր տեղեկություն
Номер
N 600-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
16.05.2025
Дата вступления в силу
17.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2025 թվականի N 600-Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ5» կետով և 26-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրի կնքման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրի կնքման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրի կնքման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

16.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 15-ի N 600-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները: Բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատված են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի 22-ի N 131-Ն հրամանով։

 

1. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2. Կենդանական աշխարհի օբյեկտները բնապահպանական նպատակով օգտագործվում են վտանգված, հազվագյուտ կամ առանձին տեսակների պահպանության, քանակի ավելացման, վերարտադրության կազմակերպման (բացառությամբ որսորդական տնտեսությունների) և այլ միջոցառումների իրականացման միջոցով (էկոհամակարգերի վերականգնման)՝ դրանց վայրի բնություն բաց թողնելու կամ վերաբնակեցնելու համար:

3. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների բնապահպանական նպատակով օգտագործումը վճարովի է:

4. Բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողներ են հանդիսանում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք։

5. Բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա։

 

2. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

 

6. Բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

1) հայտ՝ պայմանագիր կնքելու մասին՝ նշելով.

ա. իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

բ. ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

գ. անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, պետական հաշվառման համարը,

դ. օգտագործման ենթակա տեսակը,

ե. քանակը,

զ. օգտագործման ենթակա տարածքը (մարզը, համայնքը, տեղադիրքը),

է. օգտագործման ժամանակահատվածը,

ը. օգտագործման նպատակը,

թ. որսամիջոցը.

2) հայտին կից ներկայացվում են նաև՝

ա. իրավաբանական անձի դեպքում՝ կանոնադրության պատճենը, կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ կնքած պայմանագրի պատճենը,

բ. ֆիզիկական անձի դեպքում՝ մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը,

գ․ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման քաղվածքի պատճենը, մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը կամ կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ կնքած պայմանագրի պատճենը,

դ. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված սուբյեկտներից որևէ մեկի կողմից տրամադրված սույն կարգի 2-րդ կետով սահմանված բնություն բաց թողնելու կամ վերաբնակեցնելու գործընթացի, տարածքի և հայտում ներկայացված կենդանատեսակի թույլատրելի քանակի վերաբերյալ գիտական հիմնավորումը:

7. Սույն կարգի 6-րդ կետով նշված հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

8. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները:

9. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է օգտագործման նպատակին համապատասխան պայմանագիր կամ մերժում է հայտը:

10. Հայտի մերժման հիմք է հայտատուի կողմից փաստաթղթերում առկա թերությունների վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ լիազորված մարմնի կողմից տեղեկացված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը:

11. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

12. Հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:

13. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, կենդանական աշխարհի օբյեկտի տեսակը, քանակը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրով կատարվող վճարները, պայմանագրի ժամկետը, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը:

14. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ լիազորված մարմնի մոտ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


16.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 15-ի N 600-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գիտահետազոտական, կրթական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները: Գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատված են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի 22-ի N 131-Ն հրամանով։

 

1. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2. Գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են գիտահետազոտական ուսումնասիրությունների, բացահայտումների, գիտաճանաչողության, ուսումնական, կրթական, դաստիարակչական, ինչպես նաև վայրի կենդանական տեսակների վարքագծի, միգրացիաների, կենսագործունեության, բազմացման, կենսամիջավայրի հետ փոխազդեցության, գենոտիպային և ֆենոտիպային փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ու նյութերի հավաքագրման, պահպանության հիմնական սպառնալիքների վեր հանման համար։

3. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական, կրթական նպատակներով անվճար է:

4. Գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհն օգտագործողներ են հանդիսանում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք։

5. Գիտահետազոտական, կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) հետ կնքված պայմանագրերի հիման վրա: Բացառություն են կազմում լիազորված մարմնի կողմից պետական բյուջեով նախատեսված կամ պետական կարիքների համար դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումները։

 

2. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

6. Գիտահետազոտական, կրթական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սույն կարգի 4-րդ կետով սահմանված սուբյեկտները (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

1) հայտ՝ պայմանագիր կնքելու մասին՝ նշելով.

ա. իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

բ. ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

գ. անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, պետական հաշվառման համարը,

դ. օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

ե. քանակը,

զ. օգտագործման ենթակա տարածքը (մարզը, համայնքը, տեղադիրքը),

է. օգտագործման ժամանակահատվածը,

ը. ուսումնասիրության նպատակը,

թ. որսամիջոցը.

2) հայտին կից ներկայացվում են նաև՝

ա․ իրավաբանական անձի դեպքում՝ կանոնադրության պատճենը, կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրության ոլորտում մասնագիտական որակավորում ունեցող անձանց հետ կնքած պայմանագրի պատճենը,

բ․ ֆիզիկական անձի դեպքում՝ մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը,

գ. անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման քաղվածքի պատճենը,

դ․ կրթական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հայտ ներկայացնելու դեպքում՝ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ա» ենթակետերով սահմանված սուբյեկտի կողմից տրամադրված հայտում ներկայացված կենդանատեսակի թույլատրելի քանակի վերաբերյալ գիտական հիմնավորումը:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

8. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները:

9. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է օգտագործման նպատակին համապատասխան պայմանագիր կամ մերժում է հայտը:

10. Հայտի մերժման հիմք է հայտատուի կողմից փաստաթղթերում առկա թերությունների վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ լիազորված մարմնի կողմից տեղեկացված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը:

11. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

12. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:

13. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, կենդանական աշխարհի օբյեկտի տեսակը, քանակը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրի ժամկետը, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը։

14. Պայմանագիր կնքած կենդանական աշխարհի օբյեկտ օգտագործողները պատասխանատու են կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության վերարտադրության և օգտագործման նպատակներով ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնապահպանական նորմերի ու սահմանափակումների պահպանման և պայմանագրում նշված պայմանների կատարման համար:

15. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ լիազորված մարմնի մոտ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


16.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 15-ի N 600-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առողջապահական նպատակով կենդանական աշխարհի հետևյալ օբյեկտների՝ վայրի կենդանիների տեսակների և դրանց արգասիքների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները: Առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատված են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի 22-ի N 131-Ն հրամանով։

 

1. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2. Առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են առողջապահության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից՝ դեղանյութերի, պատրաստուկների, այլ պրեպարատների ստացման համար:

3. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը առողջապահական նպատակով վճարովի է։

4. Առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողներ են հանդիսանում առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպությունները։

5. Առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա։

 

2. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼԸ

 

6. Առողջապահական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար սույն կարգի 4-րդ կետով սահմանված կազմակերպությունները (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

1) հայտ՝ պայմանագիր կնքելու մասին՝ նշելով.

ա. իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

բ. օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

գ. քանակը,

դ. օգտագործման ենթակա տարածքը (մարզը, համայնքը, տեղադիրքը),

ե. օգտագործման ժամանակահատվածը,

զ. օգտագործման նպատակը,

է. որսամիջոցը.

2) հայտին կից ներկայացվում են նաև՝

ա. առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելու վերաբերյալ լիցենզիայի պատճենը,

բ. իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը,

գ․ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված սուբյեկտներից որևէ մեկի կողմից տրամադրված հայտում ներկայացված կենդանատեսակի թույլատրելի քանակի վերաբերյալ գիտական հիմնավորումը։

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

8. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները:

9. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է օգտագործման նպատակին համապատասխան պայմանագիր կամ մերժում է հայտը:

10. Հայտի մերժման հիմք է հայտատուի կողմից փաստաթղթերում առկա թերությունների վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ լիազորված մարմնի կողմից տեղեկացված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը:

11. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

12. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:

13. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, կենդանական աշխարհի օբյեկտների տեսակը, քանակը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրով կատարվող վճարները, պայմանագրի ժամկետը, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը։

14. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ լիազորված մարմնի մոտ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 15-ի N 600-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանիների վայրի տեսակների օգտագործման և օգտագործման մասին պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման հետ կապված հարաբերությունները: Վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատված են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի 22-ի N 131-Ն հրամանով։

 

1. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2. Վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են որսորդական տնտեսություններում՝ դրանց կայուն օգտագործման՝ օգտագործման ենթակա քանակի ապահովման համար:

3. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը վերարտադրության նպատակով վճարովի է։

4. Վերարտադրության կազմակերպման նպատակով կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողներ են հանդիսանում այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք ունեն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքով սահմանված կարգով ստացած որսորդական տնտեսություն վարելու իրավունք։

5. Վերարտադրության նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) հետ կնքված պայմանագրի հիման վրա։

 

2. ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

 

6. Վերարտադրության նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար որսորդական տնտեսություն վարելու իրավունք ունեցող իրավաբանական կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձինք (այսուհետ՝ հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

1) հայտ՝ պայմանագիր կնքելու մասին՝ նշելով.

ա. իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,

բ. անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, պետական հաշվառման համարը,

գ. օգտագործման ենթակա կենդանական աշխարհի օբյեկտների տեսակները,

դ. քանակը,

ե. օգտագործման ենթակա տարածքը (մարզը, համայնքը, տեղադիրքը),

զ. օգտագործման ժամանակահատվածը,

է. օգտագործման նպատակը,

ը. որսամիջոցը.

2) հայտին կից ներկայացվում են նաև՝

ա. իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայականի պատճենը,

բ. անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

գ. որսորդական տնտեսություն վարելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,

դ. լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրամանով սահմանված կարգով տրամադրված անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության պատճենը,

ե․ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված սուբյեկտներից որևէ մեկի կողմից տրամադրված հայտում ներկայացված կենդանատեսակի թույլատրելի քանակի վերաբերյալ գիտական հիմնավորումը:

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

8. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը։ Հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում լիազորված մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայտատուին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի նշած թերությունները:

9. Լիազորված մարմինը հայտերը և դրանց կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հետ կնքում է օգտագործման նպատակին համապատասխան պայմանագիր կամ մերժում է հայտը:

10. Հայտի մերժման հիմք է հայտատուի կողմից փաստաթղթերում առկա թերությունների վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ լիազորված մարմնի կողմից տեղեկացված թերությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը:

11. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

12. Պայմանագրի կնքման մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:

13. Պայմանագրի մեջ նշվում են իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները, օգտագործման ենթակա տարածքը, օգտագործման նպատակը, եղանակը, օգտագործման ժամանակահատվածը, կենդանական աշխարհի օբյեկտների տեսակը, քանակը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրով կատարվող վճարները, պայմանագրի ժամկետը, ինչպես նաև պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելու հիմքերը։

14. Պայմանագիրը կնքվում է 2 օրինակից, որոնցից մեկը մնում է օգտագործողի, մյուսը՝ լիազորված մարմնի մոտ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2025 թվական: