Գլխավոր տեղեկություն
Номер
N 304-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.05.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.05.2025
Дата вступления в силу
15.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 304-Ա

 

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 17,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գագիկ Գալստյանի համար բնակելի տան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

14.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 304-Ա որոշման

 

«ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ժամանակավոր տնակում բնակվող Գագիկ Երվանդի Գալստյանի բազմազավակ ընտանիքի (ունի չորս անչափահաս տղա) բնակարանային պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա)

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (քաղ. Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Արարատի մարզի Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայր, բնակարանաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

17,600,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Գագիկ Երվանդի Գալստյան (հասցեն՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրի 16-րդ փողոցի 23 տնակ, նույնականացման քարտ՝ 002612323)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

1) երկաթյա կառուցվածքներով հավաքովի բնակելի տան կառուցում՝ 15,200,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 25-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը.

2) արևային ֆոտովոլտային կայանի և ջրատաքացուցչի տեղադրում՝ 2,400,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) բնակելի տան հավաքովի երկաթյա կառուցվածքների ձեռքբերում՝ 3,800,000 դրամ ընդհանուր արժեքով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) շինարարական նյութերի և պարագաների ձեռքբերում՝ 7,500,000 դրամ ընդհանուր արժեքով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) շինարարական աշխատանքների իրականացում՝ 3,900,000 դրամ ընդհանուր արժեքով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում).

4) արևային ֆոտովոլտային կայանի և ջրատաքացուցչի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,400,000 դրամ ընդհանուր արժեքով, առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

14.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան