ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«08» մայիսի 2025 թվականի N 61-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կամավոր խնդիրները սահմանելու և դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 4-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
կողմ (12) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ |
ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ |
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ |
ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ |
ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
ԳՐԻՇԱ ԿՈԲԱԼՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
2025 թ. մայիսի 08 գ. Ջրվեժ |
Հավելված ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 8-ի N 61-Ն որոշման |
«Հավելված 2 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի N 4-Ն որոշման |
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի կողմից սոցիալական աջակցություն տրամադրվում է համայնքի բնակիչների դիմումների հիման վրա՝ համայնքի ղեկավարի որոշմամբ: Սոցիալական աջակցության տրամադրման անհրաժեշտ նախապայմաններն են.
1) համայնքի բնակիչ հանդիսանալը, ինչպես նաև 2020 թվականից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքից բռնի տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող և փաստացի հաշվառմամբ բնակվող անձ լինելը:
2) համայնքապետարանում գործող՝ համայնքում սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դրական եզրակացությունը:
2. Հրատապ լուծում պահանջող առանձին դեպքերում համայնքի ղեկավարը կարող է կայացնել սոցիալական աջակցության տրամադրման որոշումներ ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ:
3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է հետևյալ ծառայությունների տեսքով.
1) խորհրդատվական օգնություն,
2) սոցիալ-վերականգնողական օգնություն,
3) բնաիրային օգնություն,
4) կենցաղային օգնություն,
5) կացարանով ապահովում,
6) խնամք,
7) իրավաբանական օգնություն,
8) զբաղվածության ծառայություններ,
9) ընտանիքի կենսաապահովման կայունացման օգնություն,
10) բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցում կամ հատուցում կամ վառելանյութ ձեռք բերելու համար հատուցում,
11) սոցիալ-հոգեբանական օգնություն,
12) սոցիալական պատրոնաժ,
13) սոցիալական ինտեգրմանը կամ վերաինտեգրմանն ուղղված օգնություն,
14) օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայություններ:
4․ Սոցիալական աջակցության տեսակներն են.
1) սննդի, հիգիենայի պարագաների և հագուստի աջակցության քարտ՝ մինչև 30 000 ՀՀ դրամ արժողությամբ՝ բացառությամբ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, կտրող-ծակող գործիքների,
2) դեղորայքի աջակցության քարտ՝ մինչև 30 000 ՀՀ դրամ, բացառությամբ՝ հղիության արհեստական ընդհատման կամ հոգեմետ դեղերի,
3) շինանյութի և կենցաղային պարագաների աջակցության քարտ՝ մինչև 100 000 ՀՀ դրամ,
4) հրատապ բժշկական միջամտության ծախսերի հատուցում՝ մինչև 100 000 ՀՀ դրամ, գումարի փոխանցումը կատարելով կազմակերպությանը,
5) ընտանիքի անդամի մահվան դեպքում հուղարկավորության ծախսերի աջակցություն՝ մինչև 30 000 ՀՀ դրամ,
6) պետական բարձրագույն կամ միջին մասնագիտական հաստատություններում ուսման վարձի հատուցման կարիք ունեցող ուսանողների վարձի հատուցում՝ 40 000 ՀՀ դրամ։
7) վառելիք ձեռք բերելու աջակցության քարտ կամ կոմունալ վճարումների հատուցում՝ մինչև 30 000 ՀՀ դրամ,
8) տնտեսական դիմակայունության բարձրացման նպատակով մասնագիտական դասընթացների ուսման վճարների հատուցում՝ մինչև 100 000 ՀՀ դրամ, գումարի փոխանցումը կատարելով կազմակերպությանը,
9) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքներին սննդի, դեղորայքի աջակցության քարտ և կոմունալ ծախսերի հատուցում՝ մինչև 300 000 ՀՀ դրամ:
5․ Սոցիալական աջակցության տրամադրման որոշումներ կայացնելիս գործում են հետևյալ չափորոշիչները՝
1) սույն հավելվածի 4-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված և հաշմանդամություն ձեռք բերած անձ ունեցող ընտանիքներ,
2) 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող անապահով ընտանիքներ,
3) միածնող կամ ամուսնալուծված ծնողի խնամքին գտնվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ ունեցող ընտանիքներ,
4) 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության միջին, ծանր կամ խորը սահմանափակում ունեցող անձինք և/կամ նրանց ընտանիքներ,
5) գործազուրկի կարգավիճակ ունեցող անապահով անձինք,
6) առողջական խնդիրներ ունեցող (վիրահատության կամ թանկարժեք բուժման ենթակա) անապահով անձ ունեցող ընտանիքներ,
7) դիմելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծառայություններ,
8) հրատապ արձագանք պահանջող իրավիճակում հայտնված անձինք,
9) արտակարգ իրավիճակից տուժած ընտանիքներ (բնական, տեխնածին),
10) միայնակ չաշխատող թոշակառու կամ միայնակ անժառանգ տարեց,
11) ընտանիքում խնամառու (անչափահաս, հաշմանդամության 1-ին, 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության միջին, ծանր կամ խորը սահմանափակում ունեցող անձինք, 75 և ավելի տարեկան անձինք) կամ անաշխատունակ անձանց առկայություն։
6․ Առանձին բացառիկ դեպքերում Հանձնաժողովի առաջարկության հիման վրա համայնքի ղեկավարը կարող է կայացնել սոցիալական աջակցության՝ սույն կարգով չնախատեսված եղանակով և չափով տրամադրման որոշումներ, այդ մասին հաղորդում տալով առաջիկա ավագանու նիստում:
7․ Սոցիալական աջակցության տեսակը կարող է տրամադրվել մեկ անգամ տարվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետի 9-րդ ենթակետով և 5-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված դեպքերի։»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|