ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2025 թվականի N 558-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակի կողմից տրամադրված գույքը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` գույքի նպատակային նշանակությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կարիքների համար օգտագործելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի N 558-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Ապրանքանիշ և մոդել |
Նույնացման/սերիական համարը |
Քանակ |
Միավորի արժեքը (դրամ) |
1. |
Պարեկային ավտոմեքենա |
2025 Toyota Hilux SR5 |
VIN: MR0BX8CD8S2805755 |
1 |
26 743 361 |
2. |
Պարեկային ավտոմեքենա |
2025 Toyota Hilux SR5 |
VIN: MR0BX8CDXS2856562 |
1 |
26 743 361 |
3. |
Պարեկային ավտոմեքենա |
2025 Toyota Hilux SR5 |
VIN: MR0BX8CD2S2857690 |
1 |
26 743 361 |
4. |
Շարժական ռադիոկայան |
Kenwood NX-3820GE |
B7C10203 |
1 |
389 871 |
5. |
Շարժական ռադիոկայան |
Kenwood NX-3820GE |
B7C10204 |
1 |
389 871 |
6. |
Շարժական ռադիոկայան |
Kenwood NX-3820GE |
B7C10207 |
1 |
389 871 |
7. |
Ջերմային պատկերման տեսախցիկ |
NightRide Trailblazer |
01550 |
1 |
1 387 757 |
8. |
Ջերմային պատկերման տեսախցիկ |
NightRide Trailblazer |
01551 |
1 |
1 387 757 |
9. |
Ջերմային պատկերման տեսախցիկ |
NightRide Trailblazer |
01552 |
1 |
1 387 757 |
10. |
Պլանշետ |
Samsung Galaxy A8-32 |
R8YW105K7BV |
1 |
70 860 |
11. |
Պլանշետ |
Samsung Galaxy A8-32 |
R9YT4197MNW |
1 |
70 860 |
12. |
Պլանշետ |
Samsung Galaxy A8-32 |
R8YW3OSAZ0L |
1 |
70 860 |
Ընդամենը |
85,775,547 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
08.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |