Գլխավոր տեղեկություն
Номер
N 393-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 12.05.2025
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.05.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.05.2025
Дата вступления в силу
13.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 393-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 698-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 698-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 11-րդ կետի՝

ա. 28-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«28) բարձր տեխնոլոգիական արտադրանքի ու ծառայությունների վաճառքի շուկաների պահանջների, պահանջարկի և արտադրանքի համապատասխանության հետազոտում, եկամտաբեր գործարքների խթանում, վաճառքի իրականացման գործարար ծրագրերի և ռազմավարության մշակում, վաճառքի թիմերի ձևավորում և ղեկավարում.»,

բ. 36-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«36) տեխնոլոգիական ոլորտում նորարարական գաղափարների գեներացման, ստարտափների ձևավորման, մարդկային կապիտալի զարգացման և տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորման ու զարգացման ծրագրերի մշակում և վերջիններիս իրականացման ապահովում, ինչպես նաև մշտադիտարկում.».

2) հավելվածով սահմանված՝ նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ գիտատեխնիկական վարչությունն անվանափոխել տիեզերական և գիտատեխնիկական գործունեության վարչության,

բ. նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ շուկայի զարգացման վարչությունն անվանափոխել շուկայի հետազոտության և զարգացման վարչության,

գ. նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ հասարակության հետ կապերի բաժինն անվանափոխել հասարակայնության հետ կապերի բաժնի.

3) հավելվածով սահմանված՝ նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝

ա. նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող՝ ծրագրերի և բարձր տեխնոլոգիաների վարչությունները միաձուլել և ստեղծել տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչություն:

2. Հավելվածի 32-րդ և 33-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) թվայնացման վարչություն․

2) տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչություն․

3) կապի և փոստի վարչություն․

4) շուկայի հետազոտության և զարգացման վարչություն․

5) տիեզերական և գիտատեխնիկական գործունեության վարչություն:

33. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) ֆինանսատնտեսագիտական վարչություն․

2) իրավաբանական վարչություն․

3) գործերի կազմակերպման վարչություն.

4) միջազգային համագործակցության վարչություն.

5) անձնակազմի կառավարման բաժին․

6) լիցենզավորման և թույլտվությունների բաժին.

7) գնումների բաժին․

8) առաջին բաժին․

9) զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին.

10) հասարակայնության հետ կապերի բաժին.

11) ներքին աուդիտի բաժին:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ