ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1681-Ա |
«02» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐՏՅՈՄ ՌԱՖԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՖՅԱ ՄԵՐՍԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ Փ.ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.1/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 25.04.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունները, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 13.04.2021թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Ա.ԲԱԲԱՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված տեղեկանքը, կառույցն իրականացրած անձանց դիմումները (25.01.2021թ. հ.Հ-923, 30.07.2021թ. հ.Հ-10407, 25.05.2021թ. հ.Հ-7127, 19.10.2021թ. հ.Հ-13707, 27.01.2022թ. հ.Հ-700, 06.05.2024թ. հ.Դ-59349-24, 07.06.2024թ. հ.Դ-73333-24, 11.07.2024թ. հ.Դ-88928-24, 03.10.2024թ. հ.Դ-125849-24, 11.02.2025թ. հ.Դ-15471-25).
1. Երևանի քաղաքապետի 2022 թվականի հունվարի 14-ի «Երևան, Աջափնյակ, Թերլեմեզյան փողոց հ.1/1 հասցեում՝ համատեղ սեփականություն հանդիսացող հողամասում քաղաքացիներ Սոֆյա Մելսիկի Սարգսյանի և Արտյոմ Ռաֆիկի Հայրապետյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.121-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված 60-օրյա ժամկետում օրինականացման վճարը չվճարելու հետևանքով Որոշումն` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, համարվում է ուժը կորցրած:
2. Երևան, Աջափնյակ, Թերլեմեզյան փողոց հ.1/1 հասցեում, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի /օգտագործման/ պետական գրանցման 13.07.2011թ. հ.2686820 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022N439BD) քաղաքացիներ Արտյոմ Ռաֆիկի Հայրապետյանին և Սոֆյա Մերսիկի Սարգսյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 44,36 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ) ճանաչել օրինական։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 167282 (մեկ հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր ութսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 3-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Փ.Թերլեմեզյան փողոց, հ.1/2 հասցեում գտնվող 18,8քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տանը կից օժանդակ շինություններ գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022U62WUS) համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
5. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 4-րդ կետում նշված 18,8քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
6. Սույն որոշման 4-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը՝ գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձանց՝ Արտյոմ Ռաֆիկի Հայրապետյանին և Սոֆյա Մերսիկի Սարգսյանին, այսուհետ՝ Գնորդներ։
7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից սույն որոշման 4-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդների հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |