ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2025 թվականի N 546-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակներում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից վերջիններիս գանձապետական հաշիվների մնացորդները՝ 903,608.5 հազար դրամի չափով ներքոհիշյալ համամասնությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»՝ գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 164,284.7 հազար դրամ.
2) Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 54,365.9 հազար դրամ.
3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 79,437.0 հազար դրամ.
4) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 112,211.5 հազար դրամ.
5) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 57,494.4 հազար դրամ.
6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 280,061.4 հազար դրամ.
7) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 76,220.1 հազար դրամ.
8) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 44,516.9 հազար դրամ.
9) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 12,554.5 հազար դրամ.
10) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներ՝ 22,462.1 հազար դրամ։
2. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 8, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2025 թվական: