Գլխավոր տեղեկություն
Номер
N 543-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.05.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.05.2025
Дата вступления в силу
09.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2025 թվականի N 543-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում՝

ա․ 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների) իրենց կողմից ներկայացված ծրագրում սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 3 տարին, եթե ներկայացված ծրագիրը համապատասխանում է սույն որոշման N 3 հավելվածով սահմանված պայմաններին։ Պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նշված ժամկետը։ Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի վրա չեն տարածվում սույն որոշման N 4 հավելվածով սահմանված պայմանները, իսկ տարածքն անհատույց օգտագործման է տրամադրվում ծրագրով սահմանված ժամկետով։ Գույքի անհատույց օգտագործման պայմանների նկատմամբ հսկողությունն իրականացնում է կոմիտեն` պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործման պայմանագրի դրույթների համաձայն.»,

բ․ 17-րդ կետի 3-րդ ենթակետը «կադաստրային» բառից հետո լրացնել «, իսկ անհնարինության դեպքում՝ սկզբնական» բառերով, իսկ «դեպքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների)» բառերով.

2) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 1-ին կետը «հիմնադրամներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների)» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 4 հավելվածի 1-ին կետում «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած կազմակերպությունների» բառերը փոխարինել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած կազմակերպությունների, համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների)» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2025 թվական: