Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 71-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 29.04.2025
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
22.04.2025
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
22.04.2025
Дата вступления в силу
09.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0071 Ն. 22.04.2025

 

22 ապրիլի 2025 թվականի

թիվ 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վերանայել վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից միջոցների ներգրավման հնարավորությունները,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը և 8-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 5.1-րդ կետի 1-ին ենթակետի «կետով» բառը փոխարինել «կետի 1-ին և 3-7-րդ ենթակետերով» բառերով,

2) Կանոնակարգի 5.1-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝

ա. առանց ապահովման պարտատոմսեր,

բ. գույքով կամ երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր,

գ. ապահովված հիպոտեկային պարտատոմսեր՝ «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» օրենքի համաձայն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Հ. Խաչատրյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան