Գլխավոր տեղեկություն
Номер
N 532-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.04.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.2025
Дата вступления в силу
01.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2025 թվականի N 532-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ներառված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպության և փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ ընկերություններ) սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընկերությունների տնօրենների հետ համատեղ ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրա հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին։

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների կատարման նպատակով գույքը ենթակա է տեղափոխման կոմիտեի պետական շարժական գույքի պահառության նպատակով հատկացված, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող., 79 հասցեում գտնվող պահառության վայր՝ հանձնող կողմի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 30-ի N 532-Ա որոշման

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ

 

«ԶԻՆԱՌ» փակ բաժնետիրական ընկերություն

Հ/Հ

Մակնիշը

Հաշվառման համարանիշը

Թողարկման տարեթիվը

Նույնացման համարը

Սկզբնական արժեքը (դրամ)

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

1.

Նիսան Իքստրայլ

001 RR 70

2018թ.

JN1TBNT32U0101338

15 094 131

9 700 937

2.

ՎԱԶ 21214

001 QQ 70

2012թ.

XTA212140C2075694

3 500 000

177 076

«ԱՐՄ-ԱԷՐՈ» փակ բաժնետիրական ընկերություն

3.

Տոյոտա Կորոլա

010 DD 02

2016թ.

NMTBB0JE90R176991

7 300 000

1 864 000

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

4.

Ինֆինիտի QX4 3.5

408 SS 60

2002թ.

JNRDR09Y03W301496

7 600 000

2 523 000

 5.

Ֆոլկսվագեն- Տուարեգ 

354 LT 61 

2005թ.

WVGZZZ7LZ5D054188

9 800 000

1 340 000 

 6.  Ֆոլկսվագեն- Տուարեգ

356 LT 61

2005թ.

WVGZZZ7LZ5D054554

9 800 000 

1 340 000

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

30.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ